Հայաստանում հայտնաբերված միջին քարե դարի հատիչները ի չիք դարձրին «աֆրիկյան էվոլյուցիայի» տեսակետը. Science

274

Հայաստանից հայտնաբերված 327 հազար տարվա գտածոները ապացուցում են, որ հին քարե դարում նոր տեխնոլոգիաները ինքնստինքյան են առաջացել, այլ ոչ թե տարածվել են մի շրջանից մյուսը, որտեղ որ դրանք ստեղծվել են: Այս մասին գրում է Science ամսագիրը:

Նոր Գեղի 1 հնավայրում հազարավոր գործիքներ են հայտնաբերվել, որտեղ երկու լավային հոսքերի արանքում պահպանվել է հնագույն մի հատված: Գտածոները թվագրվում են 325-335 հազար տարվա, իսկ սրանց մեջ բացակայում են երկու տեխնոլոգիաներին բնորոշ  նյութեր, հատիչներն ու զենքերը ավելի բարակ են և սրածայր: Հնագետները գտնում են, որ կոպիտ և ծանր հատիչների անցումը ավելի նուրբերին միջին պալեոլիթի (միջին քարե դար) սկզբին են տեղի ունեցել (մոտավորապես 300 հազար տարի առաջ):

Մեր օրերում ընդունված է ամեն ինչ ծագեցնել Աֆրիկայից: Բայց այս գտածոները ապացուցեցին, որ Մուստերյան մշակույթը ծագել է Հայկական լեռնաշխարհում և Նոր Գեղի 1 հնավայրի գտածոները ապացուցում են, որ քարի երկու տեսակի մշակումը կարող էր նույն մշակույթի ծնունդը լինել, իսկ տեղացիները աստիճանաբար սովորել են պատրաստել ավելի թեթև և արդյունավետ գործիքներ:

Քիմիական փորձաքննությունը ցույց է տվել, որ մի քանի հարյուր գտածոները  պատրաստված են օբսիդիանից (վանակատ), որը բերվել էր մոտ 120 կմ հեռավորությունից: Այսինքն՝ մեր նախնիները այդ շրջանում արդեն ակտիվ հետազոտում էին լայնամասշտաբ տարածություններ