Հայաստանն ու Իրանը քննարկել են էներգետիկ ոլորտին վերաբերող հարցեր

7

 Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը Օվկիանիայի և ԱՊՀ հարցերով ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Էբրահիմ Ռահիմփուրի հրավերով  դեկտեմբերի 15-ին Թեհրան կատարած այցի շրջանակներում հանդիպել է  ու Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆին: 

Թեհրանում կողմերը կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային և միջազգային իրադարձությունների շուրջ: Զարիֆը նշել է, որ Իրանի նոր ղեկավարությունը հատուկ նշանակություն է տալիս հարևանների հետ կապերին, և պատրաստ են պահպանել այդ հարաբերությունները:Միևնույն ժամանակ, անցյալ շաբաթ Մոսկվայում հանդիպել են Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանը և Հայաստանի էներգետիկայի փոխնախարար Արա Սիմոնյանը: Կողմերը ընդգծել են էներգետիկայի ոլորտում երկկողմ հարաբերությունների ակտիվացման անհրաժեշտությունը: Իրանցի պաշտոնյաի խոսքով՝ «ներկայիս պայմաններում երկու երկրների միջև համագործակցությունը կարող է զարգանալ նավթի, գազի և էլեկրաէներգիայի ոլորտներում»:

var addthis_config = {“data_track_addressbar”: true};