Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկատվության համաձայն՝ Հայաստանի արտաքին պարտքն այս տարվա հուլիսի 31-ի դրությամբ կազմել է 1 տրիլիոն 557 մլրդ 017.6 մլն դրամ կամ 3 մլրդ 834.358 մլն դոլար:
Տեղեկատվության համաձայն՝ արտաքին պարտքն ըստ ամիսների նվազում է: Հունիսի համեմատ հուլիսին պարտքի չափը նվազել է 12 մլրդ 345.9 մլն դրամով կամ 16.085 մլն դոլարով:
Հայաստանի արտաքին պարտքից 3 մլրդ 360.761 մլն դոլարը կառավարության պարտքն է, 473.597 մլն դոլարը՝ Կենտրոնական բանկի:
var addthis_config = {“data_track_addressbar”: true};













