Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու մասին պայմանագրի ստորագրումը չի նախատեսվում ապրիլի 29-ին, հայտարարել է ՀՀ էկոնոﬕկայի նախարարի պաշտանակատար Վահրամ Ավանեսյանը՝ նշելով, որ վրիպակ է եղել:
Ապրիլի 25-ին նախատեսվում է Մաքսային ﬕությանը Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզի իրականացման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի հանդիպումը` ամփոփելու ճանապարհային քարտեզով կատարված աշխատանքները:
«Աշխատանքային խումբը իր դիրքորոշումը ապրիլի 29-ին կներկայացնի Մաքսային միության բարձրագույն խորհրդի նիստին՝ նախագահների մասնակցությամբ: Այդ նիստի ժամանակ նախատեսվում է որոշում կայացնել Հայաստանի անդամակցության շուրջ, որը կարող է լինել ինչպես ժամկետների, այնպես էլ պայմանագրի նախապատրաստման հետ կապված»,- ասաց Վ.Ավանեսյանը:
Իսկ մայիսի վերջին, նախարարի խոսքով, նախատեսվում է ստորագրել երեք երկրների ﬕջև` Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Եվրասիական տնտեսական ﬕության վերաբերյալ պայմանագիրը:













