Հայաստանը կստանա ԵՏՄ տարածք ներմուծվող ապրանքների մաքսային տուրքերի գումարի 1,13%

14

Հայաստանը կստանա Եվրասիական տնտեսական միության տարածք ներմուծվող ապրանքների մաքսային տուրքերի գումարի 1,13%-ը: Այս մասին հայտարարել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովում:

Դրույթն ամրագրված է ԵՏՄ-ին Հայաստանի միացման մասին պայմանագրում: Իսկ ահա Բելառուսը կստանա 4,65%, Ղազախստանը՝ 7,25%, Ռուսաստանը՝ 86,97% մաքսային տուրքեր: Մինչև 2022 թ-ը Հայաստանը իրավունք կունենա մի շարք ապրանքների, այդ թվում՝ մսի ու մսամթերքի համար իր մաքսային տուրքերը սահմանել, որոնք կտարբերվեն ԵՏՄ-ի սահմանածից:

var addthis_config = {“data_track_addressbar”: true};