Հայաստանը ԵՏՄ-ի հանդեպ իր ֆինանսական պարտավորությունները կիրականացնի 2016-ից, իսկ ԵՏՄ բյուջեին կմուծի տարեկան մոտ 2մլն դոլար

8

ԵՏՄ համաձայնագրի վերաբերյալ լսումների ժամանակ հայտարարեց ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը հայտարարեց, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Հայաստանը ֆինանսական պարտավորություններ ունի, որոնք կսկսի իրականացնել 2016 թվականից:

Կարայանի խոսքով՝ 2016 թվականից ՀՀ-ն պետական բյուջեից պետք է մասնահանումներ կատարի և 2016 թվականի հունվարի մեկից անդամավճար վճարի՝ ԵՏՄ հաստատված բյուջեի 1.13 մասը: Կարայանը նաև նշեց, որ համաձայնագրով ամրագրված է՝ երրորդ երկրներից ներմուծված ապրանքների մաքսատուրքերից ՀՀ մասնաբաժինը ԵՏՄ շրջանակներում  կազմելու է 1.13 տոկոս: Երբ համաձայնագիրը կմտնի ուժի մեջ, դրան հաջորդող ամսվա մեկից այդ մաքսատուրքերն արդեն կհաշվարկեն ՀՀ պետբյուջեում:

Ֆինանսների փոխնախարարը նաև խոսեց ԵՏՄ շրջանակներում Հայաստանին մաքստուրքերից բաժին ընկնող գումարի մասին, ըստ այդմ՝ տարեկան 250 մլն դոլարի կարգի գումար է կազմելու այդ: 

Պարզվում է՝ այդ 250 մլն դոլարը կայուն թիվ չէ և կախված այն բանից, թե ինչ քանակի ներմուծումներ կլինեն երրորդ երկրներից ԵՏՄ տարածքում, ըստ այդմ էլ գումարի չափը կորոշվի:

Կարայանի խոսքով՝ ԵՏՄ-ն պահպանելու համար անդամ պետությունների կողմից կկազմվի բյուջե, որի  շրջանակներում Հայաստանը տարեկան մոտ 1.5-2 մլն դոլար կվճարի:

var addthis_config = {“data_track_addressbar”: true};