Ամենուրեք լռություն, ամբողջ մարդկային սերունդը հող դարձած էր. հնագույն պատումներ ջրհեղեղի մասին

39

«Ազատ Ձայն» լրատվականն իր ընթերցողին է ներկայացնում համաշխարհային ջրհեղեղի ևս մի քանի տարբերակ՝ վերցված հնագույն պատումներից: Առաջին պատմությունը հնագույն շումերական «Գիլգամեշ» էպոսից  է.

«Վեց օր և յոթ գիշեր քամին սաստիկ կփչեր. վիշապ հողմն ու հեղեղը երկրիս վրա կնետվեին: Թոհուբոհը յոթ օր տևելուց հետո հարավային քամին վերջապես հաղթեց վիշապ հողմին, զորքի նման կռիվ մղէլե ետք: Ծովը վերջապես հանդարտվեցավ ու խաղաղվեց: Վիշապ հողմը տեղի տվավ և ջրհեղեղը վերջացավ: Եվ այն ատեն երկիրը բացի, լույսի երեսի զարկավ օդին երևույթը, տեսա ամենուրեք լռություն, ամբողջ մարդկային սերունդը հող դարձած էր: Տափարակ տանիքի մը նման փռված էր ճահիճը»:    

Ըստ Կունի շարադրանքի՝ ջրհեղեղի պատմությունը հետևյալն է. «Զևսն արգելեց փչել քամիներին, և միայն հարավային խոնավ Նոտոսն էր երկնքով քշում անձրևաբեր մթին ամպը: Տեղատարափ անձրևը հորդաց երկրի վրա: Ծովերի ու գետերի ջրերն ավելի ու ավելի էին բարձրանում՝ չորս բոլորը ողողելով ամեն ինչ: Ջրի տակ ընկղմվեցին քաղաքները, իրենց քաղաքային պարիսպների վրա խոյացած աշտարակը: Աստիճանաբար ջուրը ծածկեց ամեն ինչ, անտառապատ բլուրները»:

Ըստ Ստինգլի հնդկական էպոսում ջրհեղեղի պատմությունը հետևյալն է. «Յուկատանի հնդկացի կառավարիչներից մեկը ագահությունից խլում է աղքատ թափառաշրջիկի ունեցած վերջին պարկը՝ հույս հայտնելով այնտեղ գտնել թանկարժեք քարեր, բայց գտնելով միայն տոպրակում հասարակ մի քար՝ զայրացած շպրտում է քարը ծովը, որից էլ տեղի է ունենում ջրհեղեղը: Ջրերը ծածկում են սարի գլխին հիմնված ագահ կառավարիչի պալատը՝ խողդելով նրան»:

Նյութերն օգտագործվել են Գ. Կարապետյանի «Հայոց պատմության ուրվագծեր» գրքից: