Համաշխարհային բանկը Հայաստանին կտա 21.2 միլիոն ԱՄՆ դոլար վարկ

9

Համաշխարհային բանկի խմբի գործադիր տնօրենների խորհուրդը Հայաստանում Սոցիալական ապահովության ոլորտի կառավարման II-րդ ծրագրի համար (ՍՊԱԾ) այսօր հաստատեց 21.2 միլիոն ԱՄՆ դոլար վարկը:

Ծրագիրն օժանդակելու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը սոցիալական ապահովության ծառայությունների տրամադրման բարելավմանը և սոցիալական պաշտպանության նպաստներ ու ծառայություններ մատուցող կառույցների վերլուծական, մշտադիտարկման և գնահատման գործառույթների հզորացմանը:

Նոր ծրագրի ներքո մոդելը կիրականացվի ևս 37 Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններում: Նախատեսված գործողությունները, այդ թվում  շինարարական աշխատանքները, գրասենյակների կահավորումը, դրանք ՏՀՏ սարքավորումներով և ծրագրային ապահովմամբ համալրումը, վերապատրաստումները, աշխատատեղերում կատարվող ուղղորդումը, ինչպես նաև հանրության հետ ակտիվ կապերի պահպանումը, կապահովեն նոր կենտրոնների աշխատանքային արդյունավետությունը, շահառուների կարիքներին հարմարեցված բարձրակարգ ծառայությունների տրամադրումը:

«Համալիր սոցիալական ծառայությունների մոդելի և անհատականգործերի կառավարման նոր գործելակերպի որդեգրման շնորհիվ Հայաստանը արմատապես բարելավել է սոցիալական պաշտպանության ծառայությունների գործառույթը», ասում է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն Ժան-Միշել Հափին: «Ծրագրիառաջնայինշահառուներըկլինենսոցիալապեսանբարենպաստվիճակումհայտնվածերեխաները, կանայքևտղամարդիկ, նաևտարեցմարդիկ, ովքերառնչվումենխրթինկենցաղայինխնդիրներիհետևորպեսկանոնմեկուսացվածենաշխատաշուկայից»:

Ծրագրի շահառուների թվում են նաև գրանցված գործազուրկները և գործատուները, ընդ որում ծրագրով նախատեսված է զբաղվածության գծով միջնորդության խթանում և գործատու/աշխատող կապի բարելավում, որը թույլ կտա բարձրացնել աշխատաշուկայի արդյունավետությունն ու կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը:

ՀՀ կառավարության զբաղվածության ռազմավարության իրականացումը ծրագրում կարտացոլվի տարբեր միջոցառումներով, մասնավորապես զբաղվածության պետական գործակալության կարողությունների զարգացումն ապահովող վերապատրաստումների և արդիականացված ՏՀՏ ենթակառուցվածքների, նպատակային ոլորտներում մասնագիտական կողմնորոշման բարելավումն ապահովող հեռակա ուսուցման ծրագրրերի միջոցով: Ակնկալվում է, որ մասնագիտական կողմնորոշման ծրագրում հավասարապես կներառվեն 1400 տղամարդ և կին շահառուներ, իսկ Կրթություն և հմտություններ չունեցող երիտասարդների ուսուցման ծրագրում կընդգրկվեն շուրջ 700 երիտասարդներ:

Ծրագրի ներքո կֆինանսավորվի մոտ 70 ծրագրերի սոցիալական նպաստների և ծառայությունների մշտադիտարկման և գնահատման ինտեգրացված համակարգը: Վերջինիս շնորհիվ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հնարավորություն կընձեռնվի ուղղակիորեն կառավարել շահառուների հետ հետադարձ կապը՝ կենտրոնանալով ծառայությունների որակին վերաբերող տեղեկությունների հավաքագրման վրա: Այս մասին տեղեկացնում են Երեւանում ՀԲ գրասենյակից:

var addthis_config = {“data_track_addressbar”: true};