Կնեսետի պատգամավորների մեծամասնությունը կողմ է արտահայտվել Հայոց Ցեղասպանության ճանաչմանը

8

Դեկտեմբերի 26-ին Կնեսետում տեղի է ունեցել կրթության, մշակույթի և սպորտի հարցերով հանաձնաժողովի նիստ` նվիրված Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Ներկաների մեծ մասը, այդ թվում՝ նաև Կնեսետի խոսնակը, Իսրայելի խորհրդարանին կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ չնայած դրանից բխող «հետևանքներին»: Այսօրվա քննարկմանը մասնկացել են հանձնաժողովի ղեկավար Ալեքս Միլլերը, Կնեսետի խոսնակ Ռեուվեն Ռիվլինը, խորհրդարանական կոալիցիայի նախագահ Զեև Էլկինը, պատգամավորներ Ուրի Օրբախը, Զախավա Գալյոնը, Արյե Էլդարը, Օտնիել Շնելլերը, գիտական շրջանակների, Հայ ազգային կոմիտեի (Հայ Դատ), Իսրայելի ԱԳ ներկայացուցիչները: Ավարտելով մեկուկես ժամանոց նիստը՝ Միլլերը նշել է, որ իր գլխավորած հանձնաժողովը առաջիկայում կրկին հավաքվելու է` այդ կարևոր թեմայի քննարկման համար: