Կանադայի թուրքերը կոչ են անում Տորոնտոյի դպրոցական ծրագրերից հանել Հայոց Ցեղասպանությունը

11

Կանադայի թուրքական կազմակերպությունների ֆեդերացիան կոչ է արել Տորոնտոյի դպրոցական ծրագրերից հանել Հայոց Ցեղասպանության դասերը:

Կանադայի թուրքական հասարակական կազմակերպություններն այս քայլին են դիմել՝ փորձելով  աջակցել change.org կայքում տեղադրված խնդրագրին: Թուրքական կազմակերպությունները պատճառաբանում են, որ  իբր 2008 թվականից ի վեր ուսումնական ծրագրերում ընդգրկված հայերիասորիների և պոնտոսցի հույների ցեղասպանության մասին նյութերը բացասաբար են ազդում թուրք և թյուրքական ծագում ունեցող աշակերտների վրա:  Թուրքերը պնդում են, որ այդ նյութերի բովանդակությունն  արտացոլում է միայն հայկական կողմի հայացքները:

Եվ ըստ այդմ թուրքական այս կազմակերպությունները պահանջում են կամ  դասագրքերից ամբողջապես հանել Հայոց Ցեղասպանության վերաբերյալ նյութերըկամ էլ թեմայի վերաբերյալ թուրքական տեսակետը նույնպես ընդգրկել ուսումնական ծրագրերում: