Կալիֆորնիայի դպրոցական ծրագրում կներառվի հայերի ցեղասպանության պատմությունը

9

Կալիֆորնիայի նահանգային ժողովի կրթական հանձնաժողովը միաձայն ընդունել է AB-659 օրինագիծը, համաձայն որի նահանգի հանրային դպրոցների 7-12-րդ դասարանների կրթական ծրագրում ներառվելու է հայերի ցեղասպանության պատմությունը: Այս մասին տեղեկացնում  է Lragir.am-ը:

Օրենքը խրախուսում է մարդու իրավունքների առարկայի ծրագրում ներառել Հոլոքոսթի և Հայոց ցեղասպանության, Կամբոջայի, Դարֆուրի և Ռուանդայի ցեղասպանությունների մազապուրծների, փրկարարների, ազատագրողների և ականատեսների բանավոր վկայությունները: