Իրան-Հայաստան գազատարի Մեղրի-Քաջարան հատվածը վաճառվում է «Գազպրոմ Արմենիա»-ին

64

Իրան-Հայաստան գազատարի Մեղրի-Քաջարան հատվածը վաճառվում է ռուսական «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը: «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արա Սիմոնյանը։

Գազատարի 40 կիլոմետրանոց այդ հատվածի սեփականատերը դեռևս «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությունն է, որը պետական ընկերություն է։ «Գազպրոմ Արմենիա»-ն վարձակալում է գազատարի Մեղրի – Քաջարան 40 կիլոմետրանոց հատվածը։

«Հայաստանի գազամատակարարման ամբողջ համակարգը գտնվում էր «Գազպրոմ» ընկերության իրավասությունների ներքո, իմաստ չուներ էդ մի փոքրիկ հատվածը՝ 40 կիլոմետրանոց, պահել, ոչ մասնագիտացված պետական ընկերության պատասխանատվության ներքո։ Ժամանակին ինչո՞ւ դա այդպես արվեց, որովհետև ժամանակին դա կառուցելու համար մենք վարկ ենք ներգրավվել իրանական կողմից։ Իրանական կողմը վարկը կարող էր տրամադրել միայն մեր 100 տոկոս պետական ընկերությանը, այդ առումով, վարկառու դարձավ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունը, կառուցեց, վարկը մարեց, և հիմա, բնականաբար, իմաստ չունի այլևս այդ փոքրիկ հատվածը պահել», – շեշտել է Սիմոնյանը։

var addthis_config = {“data_track_addressbar”: true};