Իրանի և Վրաստանի միջև էլեկտրաէներգիայի հոսքը կանցնի Հայաստանի տարածքով

17

Իրանի և Վրաստանի միջև էլեկտրաէներգիայի հոսքը կանցնի Հայաստանի տարածքով։ Այս մասին ասել է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը՝ ելույթ ունենալով Երևանում Ռուսաստանի, Իրանի և Հայաստանի էներգետիկայի նախարարների հանդիպման ավարտին։

«Իհարկե ծավալները փոքր են, և չեն կարող մեծ ազդեցություն ունենալ էներգետիկ բալանսի վրա՝ հաշվի առնելով Հայաստանի բաշխիչ ցանցի դեռևս սահմանափակ հնարավորությունները։ Սակայն անգամ նման սահմանափակ մատակարարումները շատ կարևոր են էներգետիկ քաղաքականության առումով։ Հետագայում ցանցի զարգացման հետ մենք դրանք կընդլայնենք»,- նշել է փոխնախարարը։

var addthis_config = {“data_track_addressbar”: true};