Իսրայելի Քնեսեթում քննարկվել է Հայոց Ցեղասպանության հարցը

9

Իսրայելի Քնեսեթը երեքշաբթի օրը հատուկ լիագումար նիստ է անցկացրել՝ քննարկելու Հայոց ցեղասպանության թեման, փոխանցում է The Jerusalem Post-ը:

Հարցը օրակարգ էր ներկայացրել «Մերեց» կուսակցության պատգամավոր Զահավա Գալ-Օնը՝ կոչ անելով երկրի կառավարությանը ճանաչել Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը մինչև այդ ողբերգական իրադարձությունների 100-ամյա տարելիցը:

Քնեսեթի այս քննարկումները «չեն մեղադրում ժամանակակից որևէ երկրի, այլ ավելի շուտ ցույց են տալիս, որ մենք մեզ նույնականացնում ենք կոտորածի զոհերի հետ և գիտակցում ենք դրա ահավոր հետևանքները,- հայտարարել է  Քնեսեթի խոսնակ Յուլի-Յոել Էդելշտեյնը՝ շարունակելով, – Մենք գործում ենք որպես հրեաներ և հավատարիմ ենք ճշմարտությանն ու այլ ժողովրդի տառապանքներին: Մենք չենք կարող հերքել պատմությունը և անտեսել մարդկային արժեքները դիվանագիտական և քաղաքական զգուշությունից ելնելով»:

Սակայն նախաձեռնության հեղինակ Զահավա Գալ-Օնը այդպես չի արտաբերել ցեղասպանություն բառը՝ նշելով, որ «ժամանակն է, որպեսզի Իսրայելի կառավարությունը ճանաչի հայ ժողովրդի կոտորածը»: Ինչը, ըստ Գալ-Օնի, Թուրքիայի հետ հարաբերությունները փչացնելու նպատակ չի հետապնդում: