Թուրքիան ցանկություն չունի հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ. Կ. Մանոյան

13

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի այցի մասին խոսելիս նշում է,  որ արտգործանախախրները նախկինում էլ կարող էին հանդիպել, բայց չեն հանդիպել, իսկ ինչ վերաբերվում է Թուրքիայի ցանկություններին, որ Հայաստանի հետ հարաբերություններ հաստատի, ապա իրականում այդ երկիրը նման ցանկություն չունի. «Թուրքիան ցանկանում է տպավորություն ստեղծել, թե կա հայ-թուրքական բանակցային գործընթաց»:

«Թուրքիան իր կեցվածքը չի փոխել, նախկինում էլ կար հնարավորություն արտգործնախարարների հանդիպման համար, ինչը չեղավ: Եվ հիմա Թուրքիան իր պահվածքով ցույց է տալիս, որ շարունակում է իր թշնամական վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ»,- ասաց Կիրո Մանոյանը:

Մանոյանը ընդգծեց, որ Թուրքիան փորձում է Հայաստանին պարտադրել նախապայմաններ, սակայն այդ դեպքում Հայաստանը նույնպես նախապայմաններ կդնի: