Թուրքիայի վարչապետը հայտարարություն է տարածել ապրիլի 24-ի կապակցությամբ

8

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարություն է արել` ընդգծելով, որ 1915 թվականի իրադարձությունները «ընդհանուր ցավ են»: Տեղեկացնում է Hurriyet-ը:

«Առաջին համաշխարհային պատերազմի միջադեպերը մեր ընդհանուր ցավն են: Եվ գնահատելու համար պատմական այս փաստը, որպես զութ հիշողություն, մարդասիրական և գիտական անհրաժեշտություն է»,- ասել է նա:

Էրդողանի խոսքով՝ Թուրքիայում 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ տարբեր կարծիքներ ու մտքեր արտահայտելը բազմակարծության, ինչպես նաև ժողովրդավարական մշակույթի ու արդիականության պահանջն է: Հայտարարության մեջ Թուրքիայի վարչապետը նաև ցավակցել է առաջին աշխարհամարտի տարիներին իրենց կյանքը կորցրած հայերի թոռներին:

Նշենք, որ Էրդողանի այս հայտարարությունը թարգմանվել և հանրության դատին է հանձնվել 8 լեզուներով, այդ թվում նաև հայերեն: Սակայն տեսնելով թարգմանության որակը՝ կարելի է միանգամից հասկանալ, որ դրանք թարգմանվել են պարզ թարգմանչական ծրագրերի միջոցով և բացարձակ անգրագետ: