Էներգետիկայի նախարարը կրկին ստում է կամ դեռ չգիտի, թե ինքը ինչի նախարար է

35

ԱԺ-ում կառավարության հարցուպատասխանի ժամանակ Ալեքսանդր Արզումանյանն էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին հարցրեց, թե նա հայտարարել է, որ Իրանը մեզ գազ է մատակարարում շատ ավելի բարձր գնով և երկրորդ, որ այդ խողովակաշարը, որը գազ է մատակարարում Հայաստանին՝ լիովին բավարարում է կարիքները բավարարելու համար: Բայց դրանից հետո Իրանի Իսլամական հանրապետության լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին հայտարարեց, որ Իրանը Հայաստանին գազ առաջարկում է գնել Ռուսաստանից շատ ավելի էժան գնով, բայց հայ-իրանական խողովակաշարը կառուցելիս որոշվեց տրամագիծը լինի ոչ մեծ, որը հնարավորություն չի տալիս մատակարարել համապատասխան քանակությամբ գազ: «Դուք պնդո՞ւմ եք ձեր ասածը, եթե այո, ինչո՞ւ է ստում Իրանի դեսպանը, եթե ոչ, ինչո՞ւ եք դուք մեզ թյուրիմացության մեջ գցել»,- հարցրեց Արզումանյանը: Արմեն Մովսիսյանը պնդեց, որ ինքը ճիշտ է ասել և պատգամավորներին չի ստել. «Իրանի գազատարն ունի 700մմ տրամագիծ, կոնպրեսորային կայանը թույլ է տալիս 36 մթնոլորտ ճնշում, ինչը թույլ է տալիս բերել 2.3-2.4 մլրդ խմ գազ, իսկ մեր ներքին պահանջարկը 2 մլրդ խմ գազից չի անցնում»,- ասաց Մովսիսյանը և հավելեց, որ ոչ մի դեսպան չի կարող ոչինչ փոխել այս հարցում:

Իսկ Արամ Մանուկյանը կառավարությունից հետաքրքրվեց, թե գազի գնի փոփոխման մասին պայմանագիրը կոնկրետ ո՞ր օրն է ստորագրվել: Կրկին հարցին պատասխանեց նախարարը, ով այս անգամ զարմացրեց բոլորին իր անկեղծությամբ: Նախարար Մովսիսյանը հայտարարեց, որ չի կարող կոնկրետ օր նշել, քանի որ հստակ չի հիշում: 

Արամ Մանուկյանը նախարարից հարցրել է նաև, թե կարող է նա գոնե պայմանագրի ստորագրման մոտավոր ամիս ասել: «Չեմ հիշում, կճշտեմ, կասեմ, հիմա ասեմ՝ կասեք մի ամիս շուտ ա ասել, մի ամիս ուշ»,- պատասխանել է նախարարը:

var addthis_config = {“data_track_addressbar”: true};