ԵՄ-ն Հայաստանին 25 մլն եվրո կհատկացնի

6

Եվրոպական հանձնաժողովը «Արևելյան գործընկերության ինտեգրում և համագործակցություն» ծրագրի շրջանակում 87 մլն եվրո լրացուցիչ ֆինանսական աջակցություն է տրամադրելու Հայաստանին, Վրաստանին և Մոլդովային: Տեղեկացնում է Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական  կայքը:

Հատկացվող ֆինանսավորման ընդհանուր ծավալը կազմում է 87 մլն եվրո, որը կբաշխվի երեք երկրների միջև՝ Մոլդովային կհատկացվի 35 մլն եվրո, Վրաստանին՝ 27մլն եվրո, իսկ Հայաստանին՝ 25 մլն եվրո:

«Այս տարի երեք արևելյան գործընկերները խրախուսվեցին ժողովրդավարության վերափոխման գործում իրենց ջանքերի և հիմնարար արժեքներին հավատարիմ լինելու համար: Հույս ունենք, որ այս խումբը հետագայում կընդլայնվի: Լրացուցիչ ֆինանսավորում նշանակում է ավելի մեծ աջակցություն ազգային բարեփոխումներին և համատեղ նախագծերին, որոնք կոնկրետ օգուտներ կբերեն քաղաքացիների կյանքում»,- հայտարարել է ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Եվրահանձնաժողովի հաղորդագրության մեջ ասվում է, որ Հայաստանում լրացուցիչ ֆինանսական օժանդակությունը կուղղվի կոռուպցիայի դեմ պայքարին և քաղաքացիական ծառայության ոլորտում բարեփոխումներին:

var addthis_config = {“data_track_addressbar”: true};