«Գազի գնի սուբսիդավորման շուրջ բանակցությունները Ռուսաստանի հետ ավարտված են, և Հայաստանը հաստատ գումար կստանա գազի նոր գինը սուբսիդավորելու համար»,- հայտարարել է Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովիսիսյանը:
Մովիսիսյանը հրաժարվել է մանրամասներ հրապարակել, թե խոսքը ինչ գումարի մասին է և մեր երկիրն այդ գումարը ինչ կերպ ու ինչ պայմաններով է ստանալու:
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ից ուժի մեջ մտան գազի ու էլետրանէներգիայի նոր սակագները, և մասնավորապես, բնակիչները պետք է մեկ խորանարդ մետր գազի համար վճարեն 156 դրամ՝ նախկին 132-ի փոխարեն:
var addthis_config = {“data_track_addressbar”: true};













