Գազի գինը կդառնա 156 դրամ 1 խ.մ. դիմաց, իսկ էլեկտրաէներգիան՝ 38 դրամ

11

Ազգային ժողովում քննարկվեց գազի սակագնի հարցը և որոշվեց 10 հազ. խ.մ. սպառողների համար 1 խ.մ. գազի վաճառքի սակագին սահմանել 156 դրամը:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը անդրադարձավ գազի ներկրման գնին՝ համեմատելով միջազգային շուկայում տիրող իրավիճակի հետ և տեղեկացրեց, որ գազի գինը ամբողջ աշխարհում թանկացման միտում ունի: Եվ որ ռուսական կողմի հետ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել և սահմանի վրա ձառքբերվող գազի գինը կկազմի 270 դոլար, որը տարածաշրջանում կշարունակի մնալ ամենացածրը: Բանակցությունները դեռ շարունակվում են մեր պետության կողմից արդեն իսկ հայտարարված 30 տոկոս փոխհատուցման մասով, որի արդյունքում գազի գինը 270 դոլարից կիջնի 189 դոլար: Նախարարը տեղեկացրեց նաև, որ ՀՀ սոցիալապես անապահով խավերի համար լրացուցիչ փոխհատուցում կլինի և նրանց համար գազի գինը կմնա նույնը: 

Նախարարը խոսեց նաև Իրանից գազ գնելու մասին՝ նշելով, որ ավելի նպատակահարմար է գազ գնել Ռուսաստանից, քանի որ Իրանի գազի վաճառքի գինը ավելի բարձր է:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը տեղեկացրեց, որ Հայռուսգազարդը հանձնաժողովին էր դիմել՝ առաջարկելով 10 հազ. խորանարդ մետր ծախսող բաժանորդների համար սահմանել 221 հազ. դրամ, այսինքն՝ 1 խ.մ. գազի գինը սահմանել 221 դրամ՝ նախկինում գործող 132 դրամի փոխարեն: Սակայն քննարկումների արդյունքում, հաշվի առնելով պետության կողմից 30 տոկոս փոխհատուցման փաստը և սահմանի վրա 189 ԱՄՆ դոլար գինը, որոշվել է մինչև 10 հազ. խ.մ. սպառողների համար 1 խ.մ. գազի վաճառքի սակագին սահմանել 156 դրամը: Ռոբերտ Նազարյանը տեղեկացրեց, որ գազի գնի թանկացմամբ պայմանավորված՝ էլեկտրաէներգիայի սակագները կաճեն 8 դրամով, այսինքն՝ բնակիչ բաժանորդների համար 1 կվ էլեկտրաէներգիան կարժենա 38 դրամ:

var addthis_config = {“data_track_addressbar”: true};