Աշխարհի կարևոր մի մասը ընդունել է հայերի ցեղասպանությունը. թուրք լրագրող

17

Թուրքական Hurriyet պարբերականն այսօր անդրադարձել է ապրիլի 24-ին և Հայոց ցեղասպանությանը: Լրագրող Մեհդմեդ Ալի Բիրանդը «Մենք մեզ հանձնել են ցեղասպանությանը» հոդվածում գրում է. «Կրկին ապրիլի 24-ն է: Կրկին նույն ձևով է անցնում ինչպես ամեն տարի, Թուրքիայի 70 մլն բնակչությունը հարց է տալիս, թե ուրիշները ինչ են խոսում հայկական հարցի վերաբերյալ: Ի՞նչ կասի Վաշինգտոնը: Ո՞ր երկիրը կընդունի Հայոց ցեղասպանության վերաբերյալ պնդումները: Օրերը լարված կանցնեն, և վերջում, մենք կրկին ամեն ինչ կմոռանանք: Այս գործընթացը նման է չինական խոշտանգումներին, մանավանդ, որ մոտենում է 2015 թիվը, ճնշումները մեծանում են: Թուրքիանշատ սուր կարձագանքի: Սպառնալիքներ կհնչեցնեն, բայց դրանք ազդեցություն չեն ունենա: Գիտեք` ինչու, որովհետև աշխարհի կարևոր մի մասը ընդունել է հայերի պնդումները ցեղասպանության վերաբերյալ: Թուրքիայի փոխադարձ պահանջները շատ ուշ էին և շատ թույլ: Մենք հեռու չպետք է գնանք, որ դա տեսնենք: Միայն անցյալ շաբաթ իմ գրասենյակ 1000 էջանոց մի գիրք էին ուղարկել: Գիրքը գերմանացի հայտնի լրագրող Վոլֆգանգ Գաստի կողմից էր հավաքված: Հայերի հանդեպ կատարվածի ողջ փաստաթղթերը տրվել էր Գերմանիայի արտգործնախարարության կողմից 1915-1916 թ-ի: Այս փաստաթղթերը ներառում են ոչ միայն նրանց, ում ուղարկել են գերմանացի դիվանագետները կամ Թուրքիայում օգնության մասնակիցները, այլև հայացքները և դեբատները գերմանական կառավարության ներսից հենց նույն հարցի շուրջ: Գիրքը թուրքերենով է: Նրա անգլերեն, իսպաներեն, գերմաներեն և պորտուգալերեն տարբերակները տպագրության են հանձնված: Նրա նամակը. «Քանի որ թուրքերը դա չեն անի, թույլ տվեք մենք անենք դա: Նրանք պետք է տեսեն այդ փաստաթղթերը և հասկանան փաստերը, որոնք` մենք ունենք: Նրանք պետք է համոզվեն, որ մենք չենք գործում որպես իրենց թշնամիներ, այլ փորձում ենք իրադարձությունները բացահայտել»: Մանրամասների մեջ չխորանալով, եթե դուք գիրքը կարդում եք և նայում եք փաստաթղթերը, եթե դուք մարդ եք, ում ներկայացվել է իրողությունը այս գրքի միջոցով, ուրեմն այլ տարբերակ չկա, որ դուք չհավատաք ցեղասպանությանը և հայերին չարդարացնեք: Եթե նույնիսկ դուք փորձագետ լինեք տվյալ թեմայի շուրջ կամ էլ հետազոտող, կրկին ապշահար կլինեք: Ձեզ մոտ շատ հարցեր կծագեն: Գրքում ներառված նամակը` գրված Կանադայում Զորյանի ինստիտուտի ղեկավարի` Գրեգ Սարկիսյանի կողմից, ասվում է, որ իրական խաղաղությունը կթևակոխի միայն այն ժամանակ, երբ երկրների աղբյուրները կբաժանվեն և աշխարհը կարող է անցյալի մասին բացահայտ խոսել: Նա նաև ասում է, որ այդ ձևով փոխհամաձայնությունն ու երկխոսությունը կփոխարինեն ատելությանը: Հիմա ես ուզում եմ բոլոր թուրք պաշտոնյաներին հարց ուղղել: Անցած 50 տարվա ընթացքում դուք նմանատիպ հետաքննություն արե՞լ եք: Դուք հետազոտե՞լ եք միջազգային աղբյուրները, և չնայած ճնշումներին կամ միակողմանիության,այնուամենայնիվ, դուք ի վիճակի եղե՞լ եք նման գիրք հրատարակել: Ի՞նչ հետաքննություն եք անցկացրել` մի կողմ թողնելով մեր իսկ աղբյուրները, որը կհամոզեր միջազգային հանրությանը: Դուք սահմանափակվել և բավարարվել եք կիրառելով միմիայն թուրքական աղբյուրները, որովհետև դուք չե՞ք կարողացել գտնել փաստաթղթերը, թե ապացույցները: Եկեք միմյանց չստենք: Եթե դուք կարող եք այս հարցերին ճիշտ պատասխաններ տալ, ուրեմն դուք կկարողանաք պարզաբանել մեզ համար մի քանի շատ կարևոր փաստեր: Սակայն գիտեմ, որ դուք լուռ կլռեք»: