Ֆրանսուա Պյուպոնին մտադիր է կրկին ներկայացնել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

9

Աժ պատգամավոր, Սոցիալիստական կուսակցության անդամ, Մարսելի քաղաքապետ Ֆրանսուա Պյուպոնին մտադիր է կրկին ներկայացնել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը Ազգային ժողովում, այն բանից հետո, երբ Սենատը մերժեց նմանատիպ նախագիծը:
«Անհրաժեշտ է վերսկսել մեր պայքարը և կրկին ներկայացնել ԱԺ նմանատաիպ նոր օրինագիծ: Մեր պայքարին կարող են նպաստել նախագահական ընտրությունները, քանի որ բոլոր թեկնածուները պետք է ընդունեն պաշտոնական տեսակետը, ոչ թե խոստումներ տան, ելնելով նախընտրական շահերից»,-ասել է Պյուպոնին Ֆրանսիայի Սենատի մոտ հավաքված հայ համայնքի ներկայացուցիչներին: Ըստ նրա, նոր օրինագիծը պետք է պարունակի հետևյալ դրույթը. Ֆրանսիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունն ու Հոլոքոսթը, նա պետք է հայտարարի, որ իր ճանաչած բոլոր ցեղասպանությունները չեն կարող ժխտվել իր տարածքում»,-գրում է Nouvelles d`Arménie-ին:
Աղբյուրը` PanARMENIAN.Net