Րաֆֆի Հովհաննիսյանը Քաջ Նազարի հետքերով

17

Անհաղթ հերոս Քաջ Նազար, որ մին զարկի ջարդի հազար: Հենց այս ոգով է Րաֆֆու հոգին շրջում Հայաստանում: Ընտրություններից մեկ շաբաթ է անցել, իսկ ցույցերը, բողոքի ակցիաները, հանրահավաքները շարունակվում են հանուն >: Րաֆֆին Քաջ Նազարի նման շրջում է Հայաստանի գյուղերում, քաղաքներում, պահանջում, որ իրեն կոչեն նախագահ, հայտարարում, որ կպատժի Սերժ Սարգսյանին, կպատժի Սարգսյանին բոլոր շնորհավորողներին, կվերացնի անարդարությունը, իր > կստեղծի սահամանադրական Հայաստան, միևնույն ժամանակ վիրավորում է իրեն ընդդիմացողներին, սպառնում լրագրողներին, ձեռքը սեղանին խփելով պահանջում… Հետո՞: Հովհաննիսյանը կազմակերպում է հանրահավաք, դրա մասին հայտարարում մեկ շաբաթ առաջ, բայց վերջին պահին այն անվանում հրատապ, կազմակերպում է դասադուլ, հայտարարում, որ ինքն ու իր թիմակիցները, որոնք ըստ Րաֆֆու այլևս գոյություն չունեն, կապ չունեն դասադուլի հետ: Մարդկանց կանչում է Ազատության հրապարակ, խոստանում ծրագրային ելույթ ունենալ, սակայն չխոսելով գաղափարական և ծրագրային որևէ դրույթի մասին, ինքնագովեստով է զբաղվում և մարդկանց մի փոքր իր հետևից վազեցնելուց հետո ուղարկում տուն:

Րաֆֆին և ուսանողները

Արդեն երկրորդ օրն է՝ ուսանողները դասադուլ են հայտարարել՝ ընդդեմ փետրվարի 18-ի ընտրությունների: Իհարկե Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ ինքը կապ չունի այս ամենի հետ, բայց > հայտնվեց դասադուլավոր ուսանողների շարքերում, կոչ արեց շարունակել պայքարը հանուն ազատության, հանուն > և հեռացավ՝ ուսանողներին թողնելով միայնակ: Անկասկած սա Արևմուտքից եկող հեղափոխական ալիք է, որի հեղինակը գիտենք, որ Րաֆֆին է, ով ժխտում է իր մասնակցության մասին, սակայն ինչպես կարող է նրա մատը խառը չլինել այս գործում, եթե ուսանողների հետ բողոքում են բնավ ոչ ուսանող ակտիվիստները, ովքեր Րաֆֆու կողքին են կանգնած, ինչպես կապ չունի, եթե բողոքավոր ուսանողների ձեռքին, հենց այդ նույն ակտիվիստների ձեռքի հեղափոխական ժապավենն է, >-ի պաստառները և նույն կոչերը: Ինչո՞ւ է Րաֆֆին Արևմուտքի արատավոր երևույթները բերում Հայաստան, ուսանողներին դասից դուրս հանում: Չէ՞ որ նրանց մի մասը վստահաբար վճարովի համակարգում են սովորում, մի մասի ծնողները հազիվ են հայթայթել ուսման վճարները: Մի՞թե Րաֆֆին անձամբ է փոխհատուցելու դուրս մնացած ուսանողներին: Լավ ամեն ինչ մի կողմ, արդյոք ինչ-որ կրթական ծրագիր առաջարկել է Հոնվհաննիսյանը շարքային ուսանողին, ով անգամ գաղափար չունի Հայաստանի Հանրապետության պետական կառուցվածքի մասին: Առաջարկել է բարելավել համակարգը, կամ էլ ամբողջությամբ անվճար դարձնել բուհերում կրթություն ստանալը: Իհարկե՝ ոչ: Չի ասել ու չի էլ անի: Տարրական մաթեմատիկական հաշվարկներն էլ բավարար են պատասխանը գտնելու համար, թե ինչու: Այսինքն, միանշանակ անիմաստ է ուսանողին այդ կեղտոտ դաշտ մտցնելը:

Րաֆֆին և երեխաները

Մի փոքր խելքին մոտ է ուսանողներին ներքաշելը, բայց թերևս անընդունելի է, երբ Րաֆֆին երեխաների ձեռքը բռնած չարտոնված երթի է մասնակցում: Հարկավոր է ընդամենը բացել ՀՀ Սահմանադրությունը, որով կարգավորվում են մեր երեխաների իրավունքները, և այնտեղ պարզ կտեսնենք, որ արգելվում է երեխաներին ներքաշել քաղաքական բնույթի ցույցերի, բողոքի ակցիաների և հանրահավաքների մեջ: Ինչպես է Րաֆֆին երեխաների հետ քայլում չարտոնված երթին՝ առանց մտածելու նրանց անվտանգության մասին՝ խախտելով այդ երեխաների ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ իրավունքը: Դուրս է գալիս՝ Րաֆֆին խախտում է ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ՝ անձամբ պայքարելով հակասահմանադրության դե՞մ:
Հայտնի է, որ երեխաներին հեղափոխության մեջ ներքաշելը նույնպես գալիս է Արևմուտքից, նմանատիպ բազմաթիվ փաստեր կան:

Րաֆֆին, մարզերը և չար ոգին

Րաֆֆին, սկսելով մարզային այցելությունները, դեռևս միայն խոսում է մարզպետերի ու քաղաքապետերի հրաժարականի և ներկա համակարգի դեմ սպասվելիք պատժամիջոցների և > մասին: Մարզերի բնակիչները իհարկե դուրս են գալիս, լսում նրա անծրագիր, Քաջնազարական կոչերը, սակայն ամենաակնառուն արտաշատյան այցն էր: Նախ Րաֆֆին Արտաշատը կոչեց կեղծարարության կենտրոն՝ դրանով իսկ վիրավորելով քաղաքի բնակիչներին, հետո էլ հայտարեց, որ Արտաշատում իշխում է չար ոգին և հույս ունի, որ մի օր այդ չարը բարի կդառնա: Չար, բնավ, Արտաշատ քաղաքը չի կարող կոչվել, նման պիտակավորմամբ Հովհաննիսյանը դիմում է քաղաքացիներին և պատճառն իրավամբ իրեն մի քանի ընդդիմացողներն էին: Այսինքն, ով նրան դեմ է չար հոգու տեր մա՞րդ է: Բայց արդյո՞ք պրն Հովհաննիսյանը տեղյակ է, որ 1988թ-ի շարժման առաջին իսկ օրից Արտաշատից դուրս եկան բազմաթիվ ջոկատներ, ովքեր փայլուն մասնակցեցին Արցախյան պատերազմին, տեղյա՞կ է, որ հենց Արտաշատի ջոկատները այն միակն ինէ, որ 1988թ-ին դեմ դուրս եկան ռուսական բանակին և կարողացան մի քանի ամիս շարունակ քաղաքն անկախ պահել ոստիկանությունից, ԿԳԲ-ից, ցանկացած պետական պաշտոնյայից: Եվ չիմանալով այս ամենը՝ ինչպես է վիրավորում այդ խրոխտ ժողովրդին, պատմական քաղաքի բնակիչներին, ընդամենը իրեն ընդդիմանալու համար:

Ցավոք, իմպերիալիստական վարքագիծն ու > կոչերը քայքայեցին Րաֆֆու բանականությունը: Մի քանի ամիս շարունակ պահվող դիմակն այլևս ժամկետանց է և չի կարողանում ճիշտ ձևով ծառայել տիրոջը, ով օրնիբուն հիշատակում է 2008թ-ի մարտի 1-ը, անձամբ այդ անմեղ ժողովրդին իր հետևից տանում է նույն մարտիմեկյան ճիրանները:

var addthis_config = {“data_track_addressbar”: true};