Վարչապետը մեկնել է Բրյուսել

13

Կառավարության մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը դեկտեմբերի 4-ին աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել:

Այցի շրջանակում վարչապետը կհանդիպի ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի, ԵՄ առևտրի հանձնակատար Կարել դե Գուխտի, Եվրահանձնաժողովի զարգացման և համագործակցության դեպարտամենտի գլխավոր տնօրեն Ֆոկիոն Ֆոտիադիսի հետ:

Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը, պաշտոնատար այլ անձինք:

Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Երևան կվերադառնա դեկտեմբերի 6-ին: