Վանոյի «ծիտիկին» կարոտե՞լ են….

14

Բացառիկ բարի, մտավորականերին ձեռք մեկնող, մարդասպան, 6-րդ վարչությունում գործեր սարքող, հոգու նուրբ լարեր ունեցող….. ահա այսպես խիստ ծայրահեղական են միշտ ներկայացրել ՆԳ նախկին նախարար, նախկին պատգամավոր, նախկին քաղաքապետ Վանո Սիրադեղյանին: Նրա մասին տեսակետները, չգիտես՝ ինչու, միշտ եղել են հակասական: Սակայն հատկապես վերջին տարիների նրա գործունեությունը եղավ ճակատագրական, ինչպես իր, այնպես էլ հասարակաթյան լայն շերտերի և իր համախոհների համար:
2000 թվականին ընդամենը մի քանի օրում Վանո Սիրադեղյանը հռչակվեց ազգի դավաճան, երդվյալ մարդասպան:
Շատերը գիտեն, որ Սիրադեղյանը մեղադրվում էր իր՝ ներքին գործերի նախարար եղած ժամանակ՝ 1992 թ. ամռանը կազմավորած զինված հանցավոր խմբի (Արմեն Տեր-Սահակյանի բանդայի)` հարձակումների և առանձին քաղաքացիների ու պաշտոնատար անձանց հանդեպ սպանություններ իրականացնելու մեջ։

Ըստ մեղադրանքի՝ Սիրադեղյանին են վերագրվել Աշտարակի շրջխորհրդի գործկոմի նախագահ Հովհաննես Սուքիասյանի սպանության պատվիրումը, Հայաստանի երկաթուղու վարչության պետ Համբարձում Ղանդիլյանի, նրա վարորդ Հակոբ Ունիկյանի և ուղևոր Ժորա Իսահակյանի սպանության կազմակերպումը, ՀՀ դատախազության քննչական վարչության պետ Արթուր Հակոբյանի դեմ մահափորձի նախապատրաստումն ու կազմակերպումը։

Նա հենց այդ ժամանակ էլ հեռացավ, բայց ո՞ւր…Նրան մեղադրում են սպանություններ պատվիրելու և իրականացնելու մեջ: Թե որքանով են հիմնավոր մեղադրանքները, կարող են բացահայտել միայն իրավապահները: Իսկ իրավապահները արդեն 12 տարի լուռ են, լուռ է նաև Սիրադեղյանը: Կամ գոնե այդպիսի տպավորություն է ստեղծված: Բայց նույնը չի կարելի ասել նրա ուրվականի մասին, անընդհատ լեգենդներ կամ գուցե իրական փաստեր են շրջանառվում նրա գտնվելու վայրի մասին, մեկը տեսնում է հեռուստացույցով` ֆուտբոլի դաշտում, մյուսը` Առագաստ սրճարանում` Քոչարյանի հետ զրուցելիս, մյուսն էլ` ՀԱԿ-ի գրասենյակից դուրս գալիս: Ու այս մասին բերնեբերան անցնելով տարածվում է: Չգիտես պատահական, թե զուգադիպորեն լայնամամասշտաբ խոսակցություններ են շրջանառվում նախկին ՆԳ ղեկավարի վերադարձի շուրջ: Ո՞ւմ է ձեռնտու Վանոյի վերադարձը: Մի՞թե Վանոյին դարձրել են միջոց հասարակությանը այլևայլ խնդիրներից շեղելու համար, թե՞ եկել է Վանոյի վերադարձի հաջորդ սերիան: Եթե լինենք այլազգի, ապա գուցե հավատայինք, որ այս խոսակցությունները զութ մեծ ցանկության արդյունք են, սակայն փորձը ցույց է տալիս, որ նման խոսակցությունները լինում են միայն այն ժամանակ, երբ ինչ-որ շարժառիթ է լինում: Այժմ փորձենք վիրհիշելով վերծանել Վանո Սիրադեղյանի անցած, աշխատանքային և ոչ միայն, ճանապահը: Շուրջ 12 տարի հեզախուզման մեջ գտնվող Սիրադեղյանը, ինչպես երևում է շատ բան է արել մեր երկրի համար: Իհարկե, վատ առումներով: Սիրադեղյանը 90-ականներին ոստիկանական հատուկ համակարգ մշակեց, որի արդյունքում բեզպրիդել միայն ինքն ու իր համախոհները կարող էին լինել: Գողական աշխարհի գործողությունները դուրս մղեց Հայաստանից: Սակայն Վանոյի խառնած, քանդած ու համակարգված այդ գործողությունները մինչ օրս էլ համտեսում ենք: Աստված գիտի, թե քանի հոգու գլուխ է կերել, իր իսկ ստեղծած համակարգում, քանի հոգու պատիվ է գետին տվել: Ու այսօր կրկին ուզում են նրա վերադա՞րձը: Սարսափելի է անգամ մտածել, որ մեր հասարակությունը Տեր-Պետրոսյանի վերադարձից հետո, հիմա էլ նրա ուրվականների վերադարձն է ուզում: Մի՞թե այդքան տենչում ենք կրկին վերադառնալ 90-ականներ: Տեր-Պետրոսյանին բերեցին հետ փախավ, Բագրատյանը եկավ էլ ձայնը չենք լսում, հիմա էլ հերթը հասավ Վանոյին: Նշենք, որ նա բոլոր նախագահների հետ ջերմ, մտերմիկ հարաբերությունների մեջ է եղել: Քոչարյանի ու Լևոնի աջ ձեռքն էր: Հիմա էլ միգուցե Սարգսյանին է հարկավոր աջ ձեռք: Սա իհարկե ենթադրություն է, սակայն առանց Սարգսյանի թույլտվության Սիրադեղյանը չի կարող վերադառնալ, և առանց Քոչարյանի իմացության էլ չէր կարող անհետանալ: Այսինքն ամեն ինչ փոխկապակցված է և ներկա իշխանավորներն էլ Վանոյի հետ եկած ու նրա օրենքները շարունակողներն են:

Հետաքրքիր է նաև այն, որ տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ սկսել են Վանոյին արդարացնել ու ուզում են, որ հետ գա ու Հայաստանում իբր թե պատժվի իրական արդարադատությամբ: Մի մասն էլ նրա մեջ է տեսնում մեր ազգի փրկությունը: Հավանաբար «Ծիտիկ-ծիտիկի» նոր սերիա է հարկավոր, համակարգն ավելի կալանավոր դարձնելու համար: Մի՞թե մոռացել են այդ վայ-գործիչները, որ իրենց չսիրած օլիգարխիան ու մենաշնորհները հենց Վանոյի թեթև ձեռքով դարձան իրականություն, որ Վանոն ազգի սարսափն էր, ու նույնիսկ չէին կարողանում անունը բարձր հնչեցնել, թե չէ պատկերացնում եք: Իսկ հիմա ինչ-որ հեքիաթներ, որ նա լավն էր, բարի էր, մտավորականներին սիրող-հարգող մարդ էր, այդքանը քիչ է, դրան գումարած ինքն էլ մտավորական էր: Մարդիկ կան նույնիսկ խոստովանում են, որ Վանոյին մոտիկից տեսնելու ու հետը խոսելու մասին էին երազում ժամանակին: Եվ ի՞նչ: Հիմա Վանոյի գլխին լուսապսակ են դնում, դարձնում հայափրկիչ: Երևի մի քանիսը ձեռքից կարողացել են սողոսկել, դրա համար է փրկիչ դարձել: Ծիծաղելի է:

Այնուամենայնիվ, ճշմարտությունը մեկն է. այն է, որ նա փախել է, այն, որ նրան «չեն գտնում», այն, որ նրա վերադարձի համար ստորագրահավաք են կազմակերպում, այն, որ խոսակցություններ կան, որ նրա գործերը անհետացել է արխիվից, այն, որ ՀՀՇ-ում նրա մասին վատ են արտահայտվում, դրանք արդեն խոսուն փաստեր են:
Հարց է առաջանում, արդյո՞ք հայ հասարակությունը կարոտել է 90-ականների ռեժիմին ….

var addthis_config = {“data_track_addressbar”: true};