Պետք է կրեն վկայական

4

Ընտրական հանձնաժողովների անդամները, հանձնաժողովի նիստին (ներառյալ` քվեարկության օրը` քվեարկության սենյակում) ներկա լինելու իրավունք ունեցող անձինք` զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, վստահված անձինք, դիտորդները, վերնազգեստի վրա պարտադիր կարգով տեսանելի ձևով պետք է կրեն ընտրական հանձնաժողովում ներկա լինելու իրավունքը հավաստող վկայական:

ԿԸՀ մամլո ծառայությունը հայտարարում է, որ Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների ներկա լինելու իրավունքը հավաստող վկայական է համարվում լրագրողին լրատվական գործունեություն իրականացնողի կողմից տրամադրված վկայականը:

Այդ մասին հայտնում է ԿԸՀ մամլո ծառայությունը: