Պահանջում ենք Հռոմի Պապի հրաժարականը

7

Հաշվի չառնելով ԱՄՆ-ի, Ռուսաստանի, մյուս երկրների նախագահների և Եվրոպական կառույցների ղեկավարների դառը փորձը, որոնք մեղադրվեցին դեմոկրատիայի հիմնական սկզբունքների խախտման մեջ և սուր քննադատության ենթարկվեցին համաշխարհային դեմոկրատիայի հայր ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ կողմից, այսօր էլ Հռոմը Պապն իր օծման առաջին օրն ընդունեց Սերժ Սարգսյանին: Րաֆֆի Հովհաննիսյանը ստիպված է ընդունել, որ ուշ միջնադարում ձևավորված ճիզվիտները նույնպես խախտում են դեմոկրատիայի սկզբունքները և արժանի են Հովհաննիսյանի խոր, բազմակողմանի քննադատությանը: Հավանաբար նոր ընտրված Հռոմի Պապը ժամանակ չի ունեցել ուսումնասիրելու դեմոկրատիայի ՄԵԾ ՀՈՐ հանճարեղ մտքերը, որն էլ պատճառ է դարձել այս թյուրիմածությանը, և հուսով ենք, որ այժմ նա կուղղի իր սխալը և կգա Ազատության հրապարակ երկխոսության Րաֆֆի Հովհաննիսյանի և նրա կողմնակիցների հետ, եթե դա չկատարվի, մնում է միայն մեկ տարբերակ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջով ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ կպահանջի Հռոմի Պապի հրաժարականը:

Լուսանկարը՝ Aravot.am

var addthis_config = {“data_track_addressbar”: true};