Որոշումը կայացրել են Ծառուկյանի մեջ…

15
Որոշումը կայացրել են Ծառուկյանի մեջ...

Ծառուկյանն իր մեջ որոշումն արդեն կայացրել է: Հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Այս խոսքերի բովանդակային շարունակությանը մի ողջ հայ ժողովուրդ սպասում է: Սակայն մի շտապեք եզրակացություն անել, Ծառուկյանը դեռ միայն իր մեջ է որոշել ու միայն Վարդան Օսկանյանի հետ է կիսվել: Դե Օսկանյանը գաղտնիք պահել չգիտի, նա էլ բոլորի հետ է կիսվել: Ու պարզվում է՝ Ծառուկյանի որոշումը, ըստ Օսկանյանի, իր հետ է կապված, իսկ ըստ կուսակցության՝ այդ նույն Ծառուկյանի: Խաչաձև խաղ է առաջ գնում: Հիմա հետաքրքիր է Ծառուկյանն, իրոք, իր մեջ է որոշումը կայացրել, թե Ռոբերտ Քոչարյանն է իր մեջ որոշում կայացրել, թե միասին են կայացրել այդ որոշումը, բայց կրկին Ծառուկյանի մեջ:

Հայ ժողովուրդը նորից դառնում է քաղաքական մուկ ու կատվի զոհ, ու կասկած չկա, այս անգամ էլ չի կարող խուսափել: Առաջիկա նախագահական ընտրությունները հաստատ աչքի են ընկնելու ներքին որոշումների բազմազանությամբ: Ընտրություններում իբր թե արմատական փոփոխություն առաջարկող ԲՀԿ-ն օր օրի մարում է՝ շարունակելով մնալ այլընտրանք: Այլընտրանք են ԲՀԿ-ի կոնսուլտացիաները, առանձին գործիչների հայտարարություններն ու Ծառուկյանի այդ ամենի մեջ ու այդ ամենից ակնհայտորեն դուրս լինելը:

Զավեշտալի է պարզապես այն, որ միթե Ծառուկյանը չէր կարդացել, կամ չէին ասել նրան, որ Օսկանյանն արդեն իր մեջի որոշումները հանրային է դարձրել, ու որ այդ որոշումը չի համապատասխանում ընդհանուրի որոշման հետ: Այսինքն՝ Ծառուկյանը հենց իր կուսակցության ներսում խնդիր ունի, որ կուսակցական ակտիվը մերժում է Օսկանյանի թեկնածությունը: Իսկ ինչու է ընդդիմանում Ծառուկյանը: Միթե Քոչարյանի խոսքն այդքան արժեքավոր է:

Ծառուկյանը հարցազրույցում նաև խոսել է համբերության մասին՝ հավանաբար նկատի ունենալով իրեն, որ այսքան ժամանակ համբերել է ու էլի կհամբերի Քոչարյանի կամակատար լինելուն: Սակայն կարևորը երևույթի գիտակցումն է, և պետք է այս համբերությունը մի օր վերջանա, բայց ոչ թե Ծառուկյանի, Քոչարյանի ու Օսկանյանի, այլ մեր ժողովրդի, որ այլևս խամաճիկների խաղի արանքում թել պահող չդառնան, այլ որոշող, սակայն ոչ թե իրենց մեջ, այլ ամբողջի ներսում:

var addthis_config = {“data_track_addressbar”: true};