Ոսկու գինը 5.5% անկում է արձանագրել

5
Ոսկու գինը 5.5% անկում է արձանագրել

Երեկ ոսկու գների անկումը 5.5% է կազմել և դարձել է ռեկորդային՝ սկսած 2008 թվականի մարտից:

Նյու Յորքի Comex բորսայի ընթացքում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսը էժանացել է 5.6%-ով. մինչև 1757,3 դոլար՝ տրոյական ունցիայի համար:

Ընթացիկ շաբաթվա սկզբին ոսկու գինը գերազանցում էր 1910 դոլար՝ ունցիայի համար ռեկորդային նիշը: Հուլիսի սկզբից մետաղի գինը բարձրացել է 25%-ով, շատ մասնագետներ արդեն բարձրացրել են իրենց կանխատեսումները՝ ընթացիկ տարվա ոսկու գնի հետ կապված, իսկ որոշներն էլ կարծիք են հայտնել, որ այն կգերազանցի 2000 դոլարը՝ մոտակա մի քանի շաբաթվա ընթացքում:

2010 թվականի 30%-ով ոսկու գնի աճը ռեկորդային էր դարձել, 2011 թվականի առաջին կիսմայակում մետաղի գինը աճել է 5.3%-ով, հուլիսին բարձրացումը կազմել է 8.5%:

var addthis_config = {“data_track_addressbar”: true};