Ոսկու գինը ռեկորդային է

14

Այսօր ոսկու համաշխարհային գները նոր ռեկորդ են սահմանել մեկ ունցիայի համար 1600.1 դոլար: Վերջին տարիներին նման գներ չեն եղել բորսաներում: Սակայն սրան նպաստում են ԵՄ-ում և ԱՄՆ-ում հասունացող ճգնաժամները:
ԱՄՆ-ում հատկապես պետական պարտքի գերազանցումն է նպաստում նոր բարձունքներ ոսկու գնի համար: Արդյունքում համաշխարհային տնտեսության առաջ կանգնած է ԱՄՆ-ի հնարավոր դեֆոլտի հայտարարման հարցը իր պարտքերի պատճառով, նշում են բորսաները: Եվ կանխատեսումներ կան, որ ոսկու գինը կհասնի մինչև 1650 դոլար մեկ ունցիայի համար: