Ո՞ւմ է բարևում «Բարև» հիմնադրամը

11
Ո՞ւմ է բարևում «Բարև» հիմնադրամը

Եթե որևէ մեկին թվում է, թե լկտիությունը և բթամտությունը ունի որևէ չափ, կարող է փոխել անմիջապես իր կարծիքը՝ ծանոթանալով վերջին իրադարձությունների հետ, որ կատարվում են խորհրադարանում, Ազատության հրապարակում և նրանց շուրջը: Խոսքը միայն նրա մասին չէ, որ իրեն ժողովրդի ընտրյալ, Ազգային Ժողովի պատգամավոր համարող Զարուհի Փոստանջյանն իրեն ներկայացնում է որպես անճաշակ, էժան ծաղրածու և ողջ ժողովրդի առջև ընթերցում, այսպես կոչված, նախագահի դիմումը, որով բացահայտ արհամարհում և ոտնահարում է քաղաքական գործչի էթիկայի մինիմում նորմերը: Խոսքը նաև նրանում չէ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հյուրընկալ տան տիրոջ նման իր տուն՝ Ազատության հրապարակ է ընդունում, Ազգային Ժողովի նախագահին, պատգամավորին կամ կուսակցության ղեկավարներին, իսկ հետո ժպիտը երեսին նրանց ճանապարհ դնելով վատ պառավի նման բամբասում նրանց հետևից և անհարկի մականուններ կպցնում նրանց: Խնդիրն ավելի խորն է ու վտանգավոր: Հացադուլի նստած Րաֆֆի Հովհաննիսյանը մի քանի օր առաջ բացել և գրանցել է «Բարև» ազգային հիմնադրամը չգիտես ինչ նպատակներ իրականացնելու համար, ավելի շուտ իրենց իսկ խոսքով հեղափոխությունը շարունակելու համար: Իրավամբ սոված-նստած մարդուն ֆոնդ հարկավոր չէ և պարզից էլ պարզ է գումարը հարկավոր է «հեղափոխության», միգուցե այլ նպատակների համար, և չենք կարող զուգահեռներ չանցկացնել 1905 թ-ի հեղափոխության և այժմ ծրագրվող իրադարձությունների հետ: Բոլորին է հայտնի՝ այդ թվականին Պետերբուրգի Պուտիլովյան գործարանի բանվորը ծանր աշխատանքի դիմաց օրական ստանում էր 1 ռուբլի 20 կոպեկ, իսկ դրսից բերված ֆոնդերը մեկ օր գործադուլին մասնակցող բանվորին վճարում էին 3-5 ռուբլի: Գործադուլները և ընդվզումները շարունակվեցին մինչև որ սպառվեցին դրսից բերված ֆոնդերը: Արդյո՞ք Րաֆֆին, ստեղծելով «Բարև» հիմնադրամը, չի օրինականացնում Սորոսի, Տոլստոյի և նմանատիպ ֆոնդերի թափանցումը Հայաստան, որով պետք է վճարվեն ուսանողների դասադուլները, «մտավորականների» սրտի խոսքը, գուցե նաև վաղը պետական ծառայողների սկսվելիք գործադուլները: Եվ զարմանալի է, թե ինչպես են պետական մարմինները թույլ տվել այդ ֆոնդի գրանցումը, որի միակ բացատրությունն այն է, որ ծիծաղելի և լկտի են ոչ միայն ընդդիմության ներկայացուցիչները, այլև պետական ծառայողները, որոնց պարտքն էր պարզելու թե այդ ֆոնդը ինչ միջոցներով պետք է ստեղծվի և ինչի վրա պետք է ծախսվեն հավաքված դրամները: Այս բոլորից մի բան պարզ է, որ Հայաստանում ընտրություններից առաջ սկսված օտար պետությունների գաղտնի գործունեությունը շարունակվում է նաև այժմ, և որ այդ բոլորի հետևանքները կարող են ծանր լինել ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի համար: Չմոռանանք նաև Սերժ Սարգսյանին և վերջինիս խորհուրդ կտայինք դրսերում շրջելու և նյարդերը հանգստացնելու համար զվարճատներ գնալու փոխարեն՝ ավելի լրջորեն զբաղվել իր և իր կուսակցության հեղինակության բարձրացումով և լրջորեն մտածել, թե ինչ են պատրաստվում անել Հայաստանում դրսի ուժերը, որոնք գուցեև առաջիններից են շնորհավորել նրա նախագահ ընտրվելը:

var addthis_config = {“data_track_addressbar”: true};