Ո՞ւմ են պետք այս ընտրությունները. թունելի վերջում լույս չի երևում….

12

Դեկտեմբերի 10-ին ավարտվեց նախագահական ընտրություններին մասնակցելու համար վճարվելիք ընտրագրավի վերջնաժամկետը և արդեն իսկ հայտնի են ՀՀ նախագահի ընտրապայքարի բուն մասնակիցների անունները՝ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ նախկին վարչապետ, այժմ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը և «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:

Իսկ ո՞ւմ են պետք այս ընտրությունները: Հենց այս հարցն է ամենից շատը մտատանջում մեր հասարակության լայն և նեղ զանգվածներին: Մի՞թե որևէ սպասում, առաջընթացի հույսեր կամ ինտրիգներ ակնկալվում են: Իհարկե՝ ոչ: Խոսվում է նաև, որ պայքարը երկրորդ տեղի համար է գնալու, նույնիսկ անուն են մշակել այդ տեղի համար՝ >: Զավեշտալին այն է, որ գաղափարախոսությունն իսպառ բացակայում է նախ այն դեպքում, որ իրականում մարդիկ պայքարում են առաջին տեղի և ոչ թե երկրորդ տեղի համար, իսկ հետո երկրորդ տեղի համար մեզ մոտ պայքարողների գաղափարախոսությունը խիստ անգաղափարական է: Երկրորդ տեղի համար պայքարողներից ասենք Րաֆֆի Հովհհանիսյանը ինչ գաղափարախոսություն ունի: Րաֆֆին մինչ օրս միայն վերամբարձ խոսեքերով է աչքի ընկել և իր ռոմանտիզմով: Չնայած որ անհայտ ծագմամբ ֆինանսավորումը միշտ առկա են նրա գործունեության մեջ: Ոչ վաղ անցյալում տեղի ունեցած ՀՀ ԱԺ ընրություններն ապացուցեցին, որ > առաջնորդի սարերն այդպես էլ չշարժվեցին և իր թիմն ամենևին էլ սարեր շրջելու համար չէր գալիս, ամեն մեկն իր պայքարի գաղափարն ուներ, այսինքն իր գաղափարները կայուն չեն:
Երկրորդ տեղի հաջորդ հավակնորդը Հրանտ Բագրատյանն է, ում բոլորս էլ հիշում ենք իր վարչապետական ոչ այնքան ուրախալի տարիներից: Բագրատյանի տնտեսագիտական հաշվարկների փայլուն արդյունքները դեռևս 90-ականներին ենք տեսել և նույնիսկ ցավալի է, որ մարդիկ կընտրեն՝ մոռանալով անցյալը: Շատերը, իհարկե, կընդդիմանան, որ Բագրատյանին վատ ժամանակներ էին բաժին հասել, իհարկե ես չեմ ժխտում այդ հանգամանքը, բայց որ Բագրատյանը մեղմ ասած անձամբ խթանում էր այդ տարիների արտագաղթը երևի ինքն էլ կհիշի իր ասած խոսքերը, որ այդքանին այստեղ պահել չի լինի: Սակայն նախկին վարչապետի շանսերը մյուս թեկնածուների համեմատ մեծացել են Լևոն Տեր-Պետրոսյանի հաշվին, քանզի > մի ստվար զանգված այժմ վերածվել են >: Այս հանգամանքը ձայների որոշակի քանակություն, անշուշտ, կբերի նրան:

Հայրիկյանը, Սեդրակյանը, Ղուկասյանն ու Հարությունյանը, Մելիքյանը անխոս քիչ ձայն կհավաքեն և անիրական է կարծել, թե իրենք կհասնեն երկրորդ տեղի համար պայքարին:

Այս ամենում ցավալին այն է, որ 2013-ի ՀՀ նախագահի ընտրություններն անցնելու են սաստիկ ձանձրալի և առանց պայքարի իսկ նշույլի: Ինչո՞ւ պետք է մեր ազգի միակ հույսն ու հավատը մնար ներկա նախագահը, ով իրականում ոչ մի համակաևգային փոփոխություն չի մտցնել առաջիկա 5 տարիների ընթացքում: Եվ բոլորս էլ տեղյակ ենք, թե ինչու: Որովհետև շարունակելու է նույն քաղաքականությունը, թե ներքին, թե արտաքին, նույն մարդկանցով կառավարելը և կարող ենք աասել, որ դրա հետ ոչինչ չի կարող անել, շատ հարցերում իր մեղքն էլ չկա: Եվ հայ ազգը պետք է, իրոք, ցավ ապրի, որ իրեն արժանի նախագահի թեկնածու չունի, իրապես հայասեր, ազգանվեր մի քաղաքական գործիչ կամ մտավորական չունի, ով կարող է ստանձնել այդ պաշտոնը, ով կարող է ռեալ փոփոխություններ ու իրապես ազատ, մրցունակ, զարգացած երկիր դարձնել Հայաստանը: Մի՞գուցե ժամանակն է մտածելու, որ արմատական փոփոխություններ են հարկավոր, բայց ոչ այս ռեժիմի օգնությամբ, այլ նոր, առաքինի ու իրապես հայկական:

var addthis_config = {“data_track_addressbar”: true};