Ո՞վ կտիրանա Կոնգրեսից խաբվածների ձայներին

10

Այն, որ Հայաստանում ընդդիմություն ասվածն արդեն վաղուց միայն խոսքեր են, այլևս զարմանաի չէ: Զարմանալի չէ նաև այն, որ ընդդիմադիրները մեկը մյուսին օգտագործում են մեկ ուրիշին ծառայելու համար: Այսօր հենց այդ վիճակում է ՀԱԿ-ը: Երբ 2007-ից սկսվեցին ՀԱԿ-ի պարբերական հավաքները, հանրահավաքները, ժողովրդի մի մոլորյալ զանգված հավատում էր, որ ինչ-որ բան կարող է փոխվել, նոր ուժ է հայտնվել, նոր գաղափարներ, որոնք իբր թե իրատեսական են, որ Լևոն Տեր-Պետրոսյանը փոխվել է, որ իր հետ քայլող թիմը, իրոք, այս անգամ մտածում են Հայաստանի մութ ապագայի մասին: ՀԱԿ-ն այն ժամանակ մեծ ալիք բարձրացրեց ու մոտ էր իշխանափոխությանը: Սակայն, ի՞նչ… Մենք ունեցանք ավելի մոլորյալ զանգված, որը ձայն տվեց, բայց մնաց ձեռնունայն, ունեցանք մի ընդդիմություն, որը պարզվում է, ոչ թե գաղափարների, այլ անձնական ցանկությունների համար էր այդքան մարդուն ոտքի կանգնեցրել: ՀԱԿ-ը կարողացավ կրկին խաբել ժողովրդին: Այսօր ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը բացեիբաց հայտարարում է, որ «Բարգավաճ Հայաստանի» հետ կարող են Սերժ Սարգսյանի հրաժարականին հասնել` դրանով իսկ փոշիացնելով հենց Կոնգրեսին ու նրա գաղափարները: Իսկ մի՞թե ՀԱԿ-ը սկզբում խոսում էր, որ այլ ուժերի հետ է հասնելու իր բաղձանքին: Իհարկե` ո’չ: ՀԱԿ-ը ի դեմս Լևոն Տեր-Պետրոսյանի ԲՀԿ-ի հետ բարձունքների հասնելու մասին խոսեց վերջին խորհրդարանական ընտրությունների ընթացքում, երբ Տեր-Պետրոսյանը շեշտեց. «Համոզված եմ, որ Հայ ազգային կոնգրեսի և «Բարգավաճ Հայաստանի» համագործակցությունն ի զորու է արմատապես փոխելու քաղաքական ուժերի դասավորությունը և լուրջ երաշխիք դառնալու թե՛ սահմանադրական կարգի վերականգնման և թե՛ ժողովրդի շահերից բխող անհրաժեշտ բարեփոխումների իրականացման համար: Այն միաժամանակ կարող է հիմք հանդիսանալ ընդդիմադիր ավելի լայն ճակատի ձևավորման համար»: Ահա ՀԱԿ-ը փորձում է ԲՀԿ-ի հետ երազանքներ հյուսել, իսկ ո՞ւր մնաց ընդդիմադիր ավելի լայն ճակատը:

Իրականում ՀԱԿ-ը հենց մայիսյան ընտրություների ժամանակ էլ կազմաքանդվեց ու այն, որ այսօր էլ ավելի է կորցնում դեմքը պարզապես պտուղներն են: Եվ իրականում Զուրաբյանի քայլերը ամենևին էլ զարմանալի չէն, քանի որ նա չէ, որ առաջինը խոսում է ԲՀԿ-ի հետ համագործակցության մասին: Ուղղակի Զուրաբյանը քանդում է ոչ թե Կոնգրեսի ոտքի տակը, այլ իրենց ձայն տված մարդկանց հույսերը: Այդքան մարդ կրկին մնում է ձեռնունայն: Իսկ ո՞վ կտիրանա այդ զանգվածի ձայներին: Օգնելով ԲՀԿ-ին` ՀԱԿ-ը կորցնում է իր դեմքը, և օգնում է մեկ այլ դեմքի: Իսկ ո՞րն է Զուրաբյանի շահը: Հետաքրքրիր է Լևոն Զուրաբյանը ինչքա՞նով է վաճառել ՀԱԿ-ը, իսկ առք ու վաճառքի գործարքում Տեր-Պետրոսյա՞նն էլ է մտնում, թե՞ ոչ: ՀԱԿ-ը հավանաբար մոռացել է, որ իրենց պայքարի օղակներից մեկը իրենց ասած քրեաօլիգարխիկ համակարգի վերացումն էր Հայաստանից, իսկ մի՞թե ԲՀԿ-ում այդպիսի դեմքեր չկան: Մյուս կողմից էլ ՀԱԿ-ն իր այս քայլով ինչ-որ կերպ մեղմացնում է ընտրապայքարը` նվազեցնելով հերթական Մարտի 1-ի հավանականությունը:

Սակայն ակնհայտ է, որ ՀԱԿ-ը իր այս քայլերով ոչ թե կհասնի Սերժ Սարգսյանի հրաժարականին, այլ նույնիսկ կհասնի նրան, որ Սարգսյանը մեկ անգամ էլ կընտրվի, քանզի այդ ձեռնունայն ձայները, միգուցե հենց, Սերժ Սարգսյանին բաժին հասնեն:

var addthis_config = {“data_track_addressbar”: true};