Շուտ արա գողին բռնի, թե չէ նա քեզ կբռնի

78

«Մեկ շաբաթ է, ինչ ԱՄՆ-ից վերդարձել եմ Հայաստան: Երկար տարիներ այստեղ չէի ու զարմացած եմ: Քաղաքական գործիչները մեր ժողովրդին շատ լավ են նայում: Երեկ խոսում էի հարզատներիս հետ ու պարզվեց, որ իրենց առաջարկում են տարբեր բաներ:Հետո էլ ԱՄՆ-ում հայերի շրջանում լուրեր են պտտվում, թե Հայաստանում ժողովրդի մասին մտածող չկա, էլ ոնց մտածեն»,-ասում է ամերիկաբնակ Լիաննան: Նրա խոսքերից հետո չգիտես լաս, թե խնդաս, մի բան, որ կարելի է ասել. «բա չլիներ»-ն է: Իհարկե, առաջին հայացքից այդպիսի տպավորություն է: Ժողովրդի մասին ենթադրյալ մտածողները, սկսել են օր ու գիշեր մտածել, բայց…միայն ընտրություններից առաջ: Եվ ծիծաղելի և զարմանալի է, որ ընտրակաշառքի բաժանման փաստը արձանագորւմ են, իրենք բաժանողները, միայն թե երրրոդ դեմքով` այսինչը, այնինչը: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն օրինակ ասում է, որ ինքն այդպիսի բազմաթիվ դեպքեր գիտի. «Եթե նայեք հեռուստացույց կամ կարդաք թերթեր պարզ կտեսնեք, որ կաշառքներ բաժանելը սկսվել է, բայց ուրիշ անվան տակ` բարեգործություն: Մեկը բարեգործություն անվան տակ բուժ. օգնություն է առաջարկում, մյուսը փող, մյուսը` տրակտոր, մյուսը չգիտեմ ինչ: Ես կարծում եմ, որ դա պետք է կանխվի միայն իրավապահ մարմինների օգնությամբ: Նրանք էլ չեն անում: Անունը դրել են բարեգործություն, ու ով ինչ ունի բաժանում է»,-ասաց Փոստանջյանը: Իսկ ԲՀԿ-ական Արամ Սաֆարյանի խորին համոզմամբ ընտրակաշռքներ չի բաժանվում ու չի էլ բաժանվի: Իսկ կաշառքի անունը փոխարինել բարեգործություն անունով, նա համարում է փողոցի խոսակցություն. «Ես չգիտեմ մարդիկ փողոցներում ինչ են խոսում, ես կասեմ մեր կուսակցության համար: Մենք չենք բաժանում ու չենք բաժանի ընտրակաշառք»,-ասաց նա: Իսկ ՕԵԿ-ական Խաչիկ Հարությունյանն էլ ենթադրում է. «Հիմա չեն բաժանում բայց կբաժանեն»,-ասաց նա: «Ինչո՞ւ պարոն Հարությունյան, պարտադիր նախապայման է» հարցին նա պատասխանեց. «Դե մարդկանց արդեն փող են խոստացել, դե որ խոստացել են, կբաժանեն էլի»,-ասաց նա: Պարզ չէ, Խաչիկ Հարությունյանը միամտորեն հավատում է բոլոր խոստումներին թե ոչ: Եթե այո, այդ դեպքում ո՞ւր են մնացել մնացած խոստումները` դեռ ճանապարհի՞ն են, թե նավի վառելիքն է ավատրվել ու շուտով տեղ կհասնի: ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանն էլ փորձեց շրջանցել հարցի բուն էությանը, խոսքի մեջ ներառելով քարոզչական տարր, թեև հասկանալի է, այս օրերին նրանք կամա-ակամա այդ ուղղությանն են հասցնում իրենց խոսքը, դա էլ նրանց գործն է, ինչպես ասում են մեղադրելու չէ. «Ես չեմ լսել, թե ընտրակաշառք է բաժանվում: Վաղուց ժամանակն է, որ մարդիկ մրցեն իրենց ծրագրերով», -ասաց նա:
Հ.Գ- Խոսելով տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների հետ` կարելի է հանգել այլ եզրակացության, որ շուտ արա գողին բռնի, թե չէ նա քեզ կբռնի, կամ էլ քնածն արթնանում ու վախեցնում է արթունին:

var addthis_config = {“data_track_addressbar”: true};