Նոր հանքավայր

14

«Երկիրը» գրում է, որ Սյունիքի մարզի Շենաթաղ գյուղում արդեն երրորդ տարին է` «Թի էս էս սի Արմենիա» ՍՊԸ-ն ուսումնասիրություններ է իրականացնում ոսկու եւ բազմամետաղային հանքավայր հայտնաբերելու ուղղությամբ:

Ըստ թերթի, խոսակցություններ են շրջանառվում, որ հանքավայրի տերերը հնդիկներ են, ովքեր նախատեսում են ոչ միայն շահագործել հանքավայրը, այլ նաեւ հենց տեղում ոսկու կորզման գործարան կառուցել, որն էլ, իր հերթին, կունենա պոչամբար: Շենաթաղի համայնքապետը հաստատել է այդ լուրը եւ հավելել, որ ամեն ինչ պարզ կդառնա ուսումնասիրություններից հետո, որոնք կավարտվեն 2012-ին: Համայնքապետը համոզված է, որ հանքավայրի շահագործման դեպքում շրջակա գյուղերից այնտեղ կաշխատի 300-400 հոգի: