Նախագահն այցելել է «Փոքր Մհեր»

5

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Կոտայքի մարզում գտնվող «Փոքր Մհեր» կրթահամալիր, որը ռազմագիտության և ռազմահայրենասիրության բնագավառում մասնագիտացված ծրագրեր իրականացնող պետական հանրակրթական ուսումնական հաստատություն է:

Հանրապետության ղեկավարը ծանոթացել է կրթահամալիրի նորակառույց ռազմամարզական ուսումնական կենտրոնի հնարավորություններին, ինչպես նաև իր նախորդ այցից հետո ուսումնական այս հաստատության պայմանների բարելավմանն ուղղված հանձնարարականների կատարման ընթացքին: Նախագահը ՀՀ կրթության և գիտության, պաշտպանության նախարարների ու կրթօջախի ղեկավարության հետ խորհրդակցության ընթացքում քննարկել է «Փոքր Մհեր»-ի ընթացիկ խնդիրները և զարգացման ծրագրերը:

Սերժ Սարգսյանը դիտել է կրթահամալիրի սաների մասնակցությամբ ռազմամարզական վարժությունները, ներկա գտնվել ուսումնական այս հաստատութուն նոր ընդունված սաների երդման արարողությանը, որը եզրափակվել է հանդիսավոր քայլերթով: Երկրի ղեկավարը նաև զրուցել է երդման արարողությանը հրավիրված կրթահամալիրի սաների ծնողների ու հարազատների հետ: