Մյուս տարի ավելի վատ ենք ապրելու

6
Մյուս տարի ավելի վատ ենք ապրելու

Բագրատ Ասատրյանը համոզված է, որ մեր կառավարությունն իր առջև խնդիր է դրել, ոչ թե հարկահավաքությունը նվազեցնելու, այլ հակառակը` ավելացնելու: Բայց ԿԲ նախկին նախագահը որոշ հարկատեսակներհավանում. «Արդարացված են նաև հարկատեսակները, որոնք մտցված են հարկային փաթեթում, մասնավորապես` ծխախոտի հարկման հետ կապված»:

Ըստ Ասատրյանի. «Մեր երկրի տերը ոչ թե ֆորմալ իշխանություններն են, որոնք ապօրինաբար զավթել են իշխանությունը, այլ այդ 70 հոգին, որ ԱԺ-ում լինելով՝ արգելակում են մեր զարգացումը, և լավագույն միջոցառումն անգամ դատապարտված է լինելու»:

Իսկ այն, որ. «ՀՀ քաղաքացիները մյուս տարի ապրելու են ավելի վատ, և նախ և առաջ՝ սոցիալապես անապահով խավը»: Եվ ավելի վատ են ապրելու նաև պետական ծառայողները: «Չի կարելի հարկային տեսուչին, պետական ծառայողին չվճարել ու ասել՝ դու պետք է ազնիվ լինես: Բարձր պաշտոնյաներից ոչ մեկն աշխատավարձով չի ապրում»,- Ասատրյանը միանշանակ վստահ է:

var addthis_config = {“data_track_addressbar”: true};