Հրադադարի պահպանման ռեժիմի խախտման շուրջ 200 դեպք

7

Նախորդ շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի խախտման շուրջ 200 դեպք: Ըստ ԼՂՀ Պաշտպանության բանակի` հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 850 կրակոց: Առաջնային գծում, բացի ինքնաձիգերից, հակառակորդը կիրառել է նաև գնդացիրներ և դիպուկահարային հրացաններ:
«Վստահորեն կատարելով իրենց մարտական խնդիրը, ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները շարունակել են վերահսկել իրավիճակը և ի տարբերություն հակառակորդի, զերծ մնացել աննպատակ ու սադրիչ գործողություններից»,-ասված է հաղորդագրության մեջ: