Հայոց ցեղասպանությունը պատմական փաստերն անհնար է հերքել

13

«The Jerusalem Post»-ի խմբագիր Ռեբեկա Աննա Ստոյլը անդրադարձել է հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին և ընդգծել, որ ի հեճուկս թուրքերի մերժողական քաղաքականության` Հայոց ցեղասպանությունը պատմական փաստերն անհնար է հերքել:

«Եթե մենք դժվարանում ենք ներել այն ժողովուրդներին, ովքեր արհարհում են մեր ողբերգությունը, ուրեմն մենք չենք կարող արհամարհել այլ ազգի ողբերգությունը, դա մեր բարոյական պարտքն է, և՛ որպես մարդ, և՛ որպես հրեա»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Կնեսեթի կրթության և մշակույթի հարցերով հանձնաժողովին հանձնարարվել է նախապատրաստել հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագիծը և ներկայացնել խորհրդարանի հաստատմանը: Այդ մասին որոշումը պատգամավորների կողմից ընդունվել է միաձայն: Այդ առաջարկի հեղինակը պատգամավոր Զաավա Գալյոնն է, ում սատարել է խորհրդարանական կոալիցիայի նախագահ Զեևա Էլկինը, ով հայտարարել է. «եկել է պահը, վերջ դնելու Թուրքիային սիրաշահելու քաղաքականությունը և վերջապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը»:
Աղբյուրը` Panorama.am