Հայկական հարցը կրկին կոնգրեսում է

19

Hürriyet-ը տեղեկացնում է, որ Հայամետ օրենսդիրները ԱՄՆ Կոնգրեսին ներկայացրել են նոր բանաձև` կոչ անելով Միացյալ Նահանգներին ճանաչել հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան Կայսրության ժամանակաշրջանում:

«Հայոց ցեղասպանությանը վերաբերող բանաձևը ներկայացվել է Կոնգրեսի անդամներ` հանրապետական Ռոբերտ Դոլդի և դեմոկրատ Ադամ Շիֆի կողմից, ովքեր կոչ են արել Միացյալ Նահանգների նախագահին ճանաչել հայոց ցեղասպանությունը և քաջալերել Միացյալ Նահանգների կառավարությանը այս ողբերգությունից դաս քաղել` ապագայում մարդկության դեմ հանցագործությունները կանխելու համար»,- այս մասին տեղեկացրել է Ամերիկայում Հայկական համագումարը` հղում անելով Միացյալ Նահանգների Կոնգրեսի ստորին պալտի` Ներկայացուցիչների պալատի հայտարարությանը:

«Այս օրինագիծը նման է նախորդ գումարման Կոնգրեսին ներկայացված թիվ 252 բանաձևին, որն անցյալ տասնմեկ տարվա ընթացքում չորս անգամ արժանացել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հավանությանը, սակայն դեռևս քվեարկության չի դրվել Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում»,- հայտարարել է Ամերիկայում Հայկական համագումարը:

Դեմոկրատ Հովարդ Բերմանը նշել է, որ.«Թուրքիան պետք է վերջ դնի իր կրոնական խտրականություններին, դադարեցնի բոլոր սահմանափակումները կրոնական աղոթք կատարելու եւ կրթություն ստանալու եւ վերադարձնի գողացված եկեղեցիները»: