Հայկական դոլարի ռեկորդները

11

ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված մայիսի 25-ի ԱՄՆ դոլարի պաշտոնական փոխարժեքը կազմել է 406.67 դրամ, ինչը նախորդ օրվա 402.68-ից 4 դրամով ավելին է։

Նշենք, որ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում մայիսի 21-25-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է 33,160,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 404.03 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 74,164,898 ԱՄՆ դոլար 400.90 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 101,629,968 ԱՄՆ դոլար 402.41 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է 2,200,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 407.44 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

var addthis_config = {“data_track_addressbar”: true};