Հայասատանը Իրանից նավթ կներկրի

12

Հայաստանը հետաքրքրություն է ցուցաբերում Իրանից նավթամթերք ներկրելու հարցում, հայտնել է Նավթամթերքի իրացման իրանական ազգային ընկերության գործադիր տնօրեն Ջալիլ Սալարին: Այս մասին տեղեկացնում են իրանական լրատվամիջոցները:

Սալարին ասել է, որ Հայաստանի համար տնտեսապես արդարացված չէ նավթամթերք ներկրել Վրաստանից, այդ իսկ պատճառով Հայաստանը սկսել է ներկրել Իրանից: Նրա խոսքով` առաջին փուլում իրանական մասնավոր ընկերությունները նավթամթերքը Հայաստան կհասցնեն ավտոբոլիային ճանապարհներով, իսկ հետագայում արդեն` խողովակաշարով:

Սալարին հայտարարել է, որ Իրանը մտադիր է մեծացնել նավթամթերքների արտադրության ծավալները:

var addthis_config = {“data_track_addressbar”: true};