ՀԱԿ-ը քարոզարշավը փող աշխատելու միջո՞ց է դարձնում

17

Մարդիկ դեռ չեն հասցնում մարսել որևէ երևույթ, երբ ի հայտ է գալիս մյուս անոմալ իրողությունը: Զավեշտալի ևս մի դեպք, ՀՀ կենտրոնական բանկում ՀԱԿ-ը բացել է նախընտրական հիմնադրամի հատուկ հաշվեհամար և քաղաքացիներից ու բարի մարդկանցից գումար է մուրում: Հոդվածի թեման թեև բոլորին հասու կլինի, բայց ոչ բոլորը այն կընկալեն: Մեր «փայլուն» «Ընտրական օրենսգրքի» համաձայն, ԿԸՀ-ի կողմից գրանցված թեկնածուները իրենց նախընտրական քարոզչությունը կարող են իրականացնել` օգտագործելով բացառապես սեփական նախընտրական հիմնադրամների միջոցները առավելագույնը` 70 մլն դրամ: Եվ ի՞նչ: Ստացվում է օրվա հացի փողը` բառի բուն իմաստով և ոչ ավելին, հազիվհազ վաստակած քաղաքացին պետք է գումար փոխանցի՞: Այստեղ չգիտես լաս, թե խնդաս, զարմանաս, թե ապշես, թե ավելի ճիշտ է հիշես նրանց անցավորներին, իհարկե, առանց բաժակաճառի: Եվ գիտեք զարմանալի է ոչ միայն օրենսգրքի այս կետը, այլև այն, որ ԱԺ ընտրություններին իրենց թեկնածությունը առաջադրած կուսակցությունները դա անում են հրապարկայնորեն, տպագրում են թերթերում և տեղադրում լրատվական կայքերում: Ամոթալի է, ով կտանի ու փող կփողանցի: Պատկերացրեք ասենք Սերժ Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը կամ Գագիկ Ծառուկյանը, զանգում են հաշվեհամարի գումարներով «զբաղվողին ու հետաքրքրվում, թե որքան գումար է փոխանցվել ու ըստ այդմ անում իրենց ծախսերը: Ծիծաղելի է անգամ մտածելը: «Ո՞ւմ համար է բացված այդ հաշվեհամարը, արդյո՞ք գումար կփոխանցվի» հարցից նախ ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը զարմացավ. «Մեր համակիրները, մեր քաղաքացիները, ովքեր մինչ այս օգնել են, հիմա էլ կփոխանցեն»: Փորձեցինք փոքրիկ հարցախույզ անցկացնել Երևանի փողոցներում և հասկանալ, արդյո՞ք մարդիկ պատրաստ են գումար փոխանցել, պատասխաններից որոշները տեղադրում ենք խմբագրումից հետո, քանի որ այդպես գրելը էթիկային հակասում է.

-Շան պոչ կտամ դրանց, չէ մի չէ, փող եմ տանելու տամ: Կարեն 23տ.

-Հա բա ոնց, ես իմ ամսվա աշխատավրձը տանելու եմ ու փոխանցեմ ՀԱԿ-ին, կնոջս աշխատավրձն էլ ՀՀԿ-ին, մեղք են մարդիկ: Չէ հա, փող փոխանցեմ, ես հո հիմա՞ր չեմ, շատ էլ որ մարդկանց հիմարի տեղ են դնում: Վարդան 50տ.

– Բա չեն ամաչում, մուրացկանների մենթալիտետ ա, ամոթ ա հազար ամոթ, սոված ժողովուրդ են պահում, հիմա էլ կապիկ են խաղում: Գայանե30տ.

-Ես իրանց մի լավ սիլլա կփոխանցեի, ուրիշ ոչինչ: Դրանց նույնիսկ մեր շան լափն ա շատ: Ռիտա 60տ.

Պրազ է դառնում, որ մարդիկ գումար չեն փոխանցի ոչ միայն նրա համար, որ չունեն, այլ` ինչպես իրենք են ասում. «շատ կլինի»:

Հ.Գ- Ձայնից բացի նաև փո՞ղ են մուրում:

var addthis_config = {“data_track_addressbar”: true};