Ծիրանի բերքի կորուստ չի եղել

10
Ծիրանի բերքի կորուստ չի եղել

Գյուղ. նախարարությունից նշում են, որ շաբաթներ առաջ շրջանառվող խոսակցությունները` բերքի մեծածավալ կորստի մասին այսօր արդեն վստահաբար չեն համապատասխանում իրականությանը:

Ըստ մամլո հաղորդագրության` հավաքվող ծիրանի իրացման հետ կապված խնդիրներ ևս չունեն գյուղացիները: Հանրապետությունից արտահանվող բարձրորակ ծիրանը գնվում է տեղում 650–800 դրամով, իսկ տեղական վերամշակող ընկերությունները բերքի մնացած մասը գնում են 90–100 դրամով:

Ի դեպ, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հուլիսի 4-ին այցելելու է Լոռու մարզ`ծանոթանալու գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին: ԳՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ այցելության հիմնական նպատակը Լոռու անտառային տնտեսության խնդիրներին ծանոթանալն է և դրանց առկայության դեպքում հենց տեղում ընթացք ու լուծում տալը:

var addthis_config = {“data_track_addressbar”: true};