Իրանական նավթի արտահանումը 40 տոկոսով նվազել է

10
Իրանական նավթի արտահանումը 40 տոկոսով նվազել է

Իրանական նավթի արտահանումը նվազել է մոտ 40 տոկոսով` Իրանի նկատմամբ Արևմուտքի սահմանած կոշտ պատժամիջոցների հետևանքով, հայտարարել է Էներգիայի միջազգային գործակալությունը (ԷՄԳ):

2012-ի ապրիլ-մայիս ամիսներին Իրանում նավթի օրական արդյունահանումը կազմել է 1.5 միլիոն բարել, մինչդեռ 2011 թվականի վերջին այն 2.5 միլիոն բարել էր: ԷՄԳ-ի ամենամսյա զեկույցում նշված է, որ հնարավոր է՝ հետագա ամիսներին Իրանը ստիպված կլինի դադարեցնել նավթի արդյունահանումը, եթե արտահանման շուկաներն ավելի սահմանափակվեն:

var addthis_config = {“data_track_addressbar”: true};