Իշխանություն = Ընդիմություն

143
Իշխանություն = Ընդիմություն

«Երկիրը երկիր չի» հայտնի արտահայտությունը, որոշ դեպքերում սահուն փոխակերպում է ունենում: Այս դեպքում ավելի տեղին է ասել «ընդդիմությունը ընդդիմություն չէ»: Ընդդիմության մասին խոսելիս, երբեմն իրենք` քաղաքական գործիչներն են կաշկանդվում և մի րոպե մտածելուց հետո միայն ասում` այսինչ գործիչը ընդդիմադիր է, թե իշխանամետ: Քանզի իրենք էլ քաջ գիտակցում են, որ ոչ մի ընդդիմություն էլ չկա: Թե ժառանգականները, և թե կոնգրեսականները, ովքեր իրենց համարում են ընդդիմություն, երբեմն այնպիսի հայտարարությամբ են հանդես գալիս, որ լսելով ապշահար ես լինում, և թվում է, թե այդինչ գործիչը միշտ էլ եղել է իշխանամետ: Եվ այդ ամենից մի շատ տրամաբանական հարց է առաջանում: Ո՞վքեր են ընդդւմադիրները: Պատասխանը ևս պետք է, որ շատ տրամաբանական լինի. «Նրանք ովքեր դեմ են ներկա իշխանություններին»: Սակայն սրանցից բխող պատճառահետևանքային կապը բավականին անտրամաբանական է: Բայց ո՞նց է ստացվում, որ «իշխանությանը աչքով աչք չունեցող ընդդիմադիրները» ամեն հարմար առիթի, երբեմն էլ իրենք ստեղծելով առիթ, բաժակ են զարկում, ուրախանում իրար հետ ու մի լավ պարում «ջան ախպերս» երգի «մեղեդու քաղցրալուր» հնչյունների ներքո: Այստեղ տեղին է հիշել մեկ այլ ասացվածք ևս` «որտեղ հաց, էնտեղ կաց», կամ գուցե փոխակերպելու դեպում կարելի է ասել «որտեղ փող, էնտեղ հող»: Իսկ ի՞նչ ընդդիմադիր, ո՞վ է ընդդիմադիր, ու եթե իրենք լինեն իշխանություն, ի՞նչ պետք է անեն: Հարցեր, որոնց պատասխաններին տրվել է գործնական աշխատանքով, և տարիներ առաջ ու տարիներ շարունակ: Եվ այս պատմության և ոլոր-մոլորների մեջ տուժում է միայն ու միայն , իհարկե, հասարակ քաղաքացին, ով մնացել է քառուղիների խաչմերուկում, ու չգիտի, թե որ կողմը գնա, ու ինչ ընտրություն կատարի: Մի բան սակայն պարզ է, հստակ ու ցավալի, որ նրանք գիտակցում են, որ ոչ ոքի իշխանության գալով իրենց վիճակը չի փոխվելու, քանզի հիմա էլ ղեկավարում են բոլորը` իրար խառնված` իշխանություն, թե ընդդիմություն, ով ինչպես կարող է, ու որտեղից շահավետ դուրս կգա: Այսպիսով, կարելի է արձանագրել ու մի լավ զարմանալ, որ մեր երկիրը, այն քչերից է, որտեղ չկան քաղաքական թևեր. Իշխանություն= Ընդիմություն:

var addthis_config = {“data_track_addressbar”: true};