«Ի՞նչ կարիք կա, որ ոսկերչական գործարանում պետությունն 80 տոկոս մասնաբաժին ունենա, ինչո՞ւ չենք սեփականաշնորհում գործարանը»,- զարմացած հարցրեց վարչապետ Տիգրան Սարգսյանը, երբ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը ներկայացրեց գործարանի կանոնադրական կապիտալի նվազեցման վերաբերյալ որոշման նախագիծը: Իսկ մինչ այդ վարչապետը կառավարության փետրվարի 28-ի նիստի ընթացքում հանձնարարել էր սեփականաշնորհել Երևանի ոսկերչական գործարանը:
Ըստ այդմ՝ պետական եկամուտների կոմիտեին հանձնարարվեց ստուգում իրականացնել գործարանում՝ պարզելու, թե ինչ է իրենից ներկայացնում ոսկերչական գործարանը, որպեսզի որոշվի շուկայական ճշգրիտ գինը:
Վարչապետը նշեց, որ հնարավորության դեպքում գործարանի բաժնետոմսերը պետք է բորսայի միջոցով վաճառել:
var addthis_config = {“data_track_addressbar”: true};













