Ժողովուրդն իր ընտրածի գերին. հաջորդը ասողի ծնոտի հերթն է

9

Մինչև երբ պետք է Ազգային Ժողովում շրջեն բռնություն, վիրավորանք ու երկիրը ապականող մարդիկ: Դեռ մի քանի օր էլ չի անցել նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից, որ բռնություններին պետք է վերջ դրվի և հենց իր թիմից մի «նոր» բռնատեր է ի հայտ գալիս՝ վիրավորելով լրագրողին: Մհեր Սեդրակյանը իր այդ քայլով վիրավորում է ոչ միայն տվյալ լրագրողին, այլև բոլոր լրագրողներին, հայ ժողովրդին, որ իրեն ընտրել են ու հասցրել մինչև ԱԺ մինջանցք, ու ով այդքան իրավունք է ստացել մարդկանց վիրավորել, այն էլ նման ձևով: Ու զարմանալին այն է, որ տարածքում բազմաթիվ պաշտոնյաներ կան ու ոչ ոք չի ասում, որ չարժե նման կերպ շփվել լրագրողի հետ: Իր թուրքերեն բառապաշարով Սեդրակյանը քար գցեց և՛ Սերժ սարգսյանի ելույթի, և՛ ՀՀԿ-ի, և՛ իշխանության վրա՝ ցույց տալով, որ դեռ շատ գործեր կան անելու, ասենք օրինակ իրեն ու իր նմաններին հարկավոր է օր առաջ զրկել պատգամավորի մանդատից և ընդհանրապես այն ամենից, ինչի շնորհիվ այդքան «դուխ է ստացել» ՀՀ Ազգային Ժողովում մարդ վիրավորել առանց որևէ հիմնավորման՝ «Դավա՜յ, դավա՜յ, յալլա՜, կտամ ծնոտդ կպոկեմ»: Համապատասխան պատիժ է հարկավոր, որ արդեն ոչ թե լրագրողի ծնոտը, այլ հենց ասողի ծնոտը ջարդվի:

var addthis_config = {“data_track_addressbar”: true};