Ժողովուրդը կրկին փոխանակվեց պաշտոնների հետ

12

Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը, իսկ արդեն գրեթե մեկ շաբաթանոց ծոմը կիրակի՝ Սուրբ Զատիկի տոնին կավարտվի: Ի սկզբանե ակնհայտ էր, որ հացադուլով քաղաքական հարց չես լուծի, երկրում տիրող իրավիճակը չես շտկի ու աղքատությունից սովամահ եղողներին չես հանի այդ իրավիճակից: Հացադուլի քաղաքականությունը ինչպես տեսնում ենք չի աշխատում Հայաստանում: Րաֆֆին նույնպես չլուծեց ոչ մի հարց: Փոխարենը իր տված խոստումները չիրագործեց, ժողովորդը կրկին փոխանակվեց պաշտոնների հետ, որոնք դեռ իրական էլ չեն: Այնպես չէ, որ մենք կամենում էինք Հովհաննիսյանը սովամահ լիներ, իհարկե ոչ, Աստված մի արասցե, բայց չի կարելի ժողովրդի կամքն ու կորովը մեկ անգամ էլ կոտրել, կրկին ոտքի ելած հային ոտնահարել ու անձնական շահերի համար ջախջախել քեզ հավատացողներին կամ գուցե միայն պայքարողներին: Օդից չեն խոսքերը, որ ժողովուրդը կոտրվել էր, կամ ավելի ճիշտ կլինի ասել հիասթափվել էր ժառանգական գործչի քայլերից, քանզի օր օրի նվազում էր հանրահավաքի մասնակիցների թիվը, մարտի 29-ին ամենասակավաթիվն էր, բոլորս տեսանք դա: Ապացույցներ այլևս հարկավոր չեն, պայքարի դաշտը փոխվեց, բայց միայն Րաֆֆի համար, ժողովուրդը նորից մնաց դրսում, կարևոր չէ կլինի Ազատության հրապարակում, թե այլ տեղ, կարևորն այն է, որ կրկին դատարկության մեջ: Նախատել, իհարկե, չի կարելի, ինչպես կարելի է փոփոխության ձգտող, ազնիվ մարդկանց նախատել, խոսքս չի վերաբերվում ակտիվիստներին ու նրանց նազիր-վեզիրներին, ազնիվ մարդկանց մասին եմ խոսում, ովքեր հավատացին, բայց կրկին չփոխվեց:

Րաֆֆին գնաց Զատիկ տոնելու, հետո կրկին մարզեր, կրկին անգաղափար գաղափարներ տարածելու, մարզպետերին ու քաղաքապետերին վարկաբեկելու (չնայած նրանք էլ իրենից լավը չեն): Այս քայլերով Հովհաննիսյանը անդունդն է գլորվում, որը վերադարձ չունի: Իսկ Երևանի ավագանու ընտրությունները, հաղթահավաքները, պաշտոնները ժամանակավոր են և արագ մոռացվում են: Հօդս կցնդի նաև Սերժ Սարգսյանի հետ տարվող նամակագրական շփումները, որոնք արդեն փակուղի են մտել:

Վերջացավ > ոճով, բայց իրականում ոչ հեղափոխական բովանդակությամբ հերթական խաղը` 10:0-ով հաղթեց իշխանությունը:

var addthis_config = {“data_track_addressbar”: true};