Ժամանակն է կանգ առնելու և մտածելու, այլևս սխալվելու տեղ չկա

12

Բաղրամյան պողոտայում Րաֆֆի Հովհաննիսյանի, Անդրիաս Ղուկասյանի և ուրիշ այլ խումբ- կուսակցությունների և ոստիկանական զորքերի բախումը, ի ուրախություն բոլորիս, թեթև վնասվածքներով ավարտվեց: Իհարկե, բոլորին մի պահ թվաց զարմանալի, թե ինչու Րաֆֆին կեսօրին հայտարարեց, որ >, բայց հետո որոշեց գնալ այդ նույն Բաղրամյան 26-ի հետքերով, իր թիմակիցների խոսքով, հստակ գիտակցելով բախումների վտանգը: Բայց զարմանալին և ակնհայտը միանգամից սովորական են դառնում, երբ լսում ես, որ Րաֆֆիին ինչ որ մեկը, ում անունն այդպես էլ չբարձրաձայնվեց, ստիպեց գնալ այդ քայլին: Ամենայն հավանականությամբ այդ ինչ-որ մեկը Անդրիաս Ղուկասյանն էր, ով իր ակտիվիստների աջակցությամբ Րաֆֆիին այս երկու ամիսների ընթացքում մեծ օգնություն ցուցաբերեց. կազմակերպեց դասադուլներ իր ակտիվիստներով, տաքսիստների բողոքի ցույցեր, հացադուլիկներ, դասընթացներ: Իսկ այդ ակտիվիստների դեմքերն ու անունները տալ հարկավոր չէ, քանզի բոլորս էլ տեսանք ու ճանաչում ենք, և վստահաբար հենց իրենք են այս ողջ ընթացքում հրահրում ուսանողներին, հանրահավաքի եկած ժողովրդին: Այսօրն էլ բացառություն չէր: Նրանք նույն թմբուկով ու կոչերով դասադուլ արեցին, ի դեպ նրանց մեծ մասը ուսանող էլ չէր, հետո այդ նույն թմբուկով եկան Ազատության հրապարակ ու հետո իրենց > գլխավորությամբ սողոսկեցին Բաղրամյան պողոտա: Իսկ երբ Անդրիասին ոստիկանները տարան բաժին, թմբուկավորները զորքերի մոտից հեռացան և աստիճանաբար ցրվեցին: Ակնհայտ է, որ իրենց գործն այդտեղ խառնելն էր, ինչը միանշանակ հաջողվեց:

Այս ֆոնի տակ ամենևին չենք փայլեցնում Րաֆֆիի դեմքը, ով թուլամորթաբար այդպես էլ չկարողացավ ղեկավարել իր գլխին կուտակած ամբոխը, ով իր սադրանքների շնորհիվ պատճառ դարձավ, որ նույն իր թիմակիցները > ուտեն ոստիկանների կողմից: Չնայած Րաֆֆիին նույնպես բաժին հասավ, հետո նա Վովա Գասպարյանի հետ գնաց Ծիծեռնակաբերդ՝ հարգելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը, ովքեր, ցավոք սրտի, դարձել են քաղաքական մանկլավիկների սրբացման հանգրվան, հետո մի երկու ժամից եկավ ու ոստիկանության հետ պայմանավորված՝ շրջանցեց ոստիկանների բարիկադները: Իսկ մինչ Րաֆֆին հարգում էր, իր թիմակիցները ցայտնոտի մեջ էին, ապշահար ուզում էին հասկանալ, թե ինչու Րաֆֆին անգաղափար դուրս եկավ գայլի բերան, ինչո՞ւ այսքան մարդու հանեց ոստիկանների հազարանոց բանակի առաջ: Այս բոլոր հարցրերը Րաֆֆին առաջիկայում դեռ շատ է իրեն տալու, քանզի, կարծում եմ, այսօր վերջնականապես ջարդվեց Րաֆֆիի միֆը: Մյուս կողմից շարունակում է ընդհատակում գործել Անդրիաս Ղուկասյանը, ով, հավանաբար Սորոսի, Տոլստոյի ու նմանատիպ ֆոնդերից գրանտներ շահելով, կարողանում է հրահրել քաղաքական բախումներ, ուզում է գրավել նախագահականն ու համալիրը, Րաֆֆիից զորք է ուզում, բայց այս ամենը ոչ թե հայ ժողովրդի համար, այլ իրեն գրանտ տվող թշնամուն հաճոյանալու համար: Րաֆֆին էլ պակասը չէ այս հարցում, նա էլ հետ չի մնում օտար աղբյուրներից գումարներ կորզելուց ու դրսի ուժերին ծառայելուց: Այսինքն՝ ժողովուրդը դառնում է խամաճիկ այս երկու անձանց համար: Սակայն ինչպե՞ս ձերբազատվել օտարի համար ծառայողներից: Մենք դեմ չենք հանուն ազատության, հանուն լավ Հայաստանի պայքարին, մենք դեմ ենք անգաղափար ու օտարին ծառայող շարժումներին:

Իսկ ի՞նչ է անում Բաղրամյան 26-ի տերն ու տիրականը: Բնականաբար բոլորս էլ գիտեինք, դեռ օրեր առաջ, որ քաղաք զորք է մտնում, բոլորս գիտեինք, որ լարված օր է լինելու ապրիլի 9-ը: Չմոռանանք, որ Սերժ Սարգսյանն էլ գիտեր այդ օրվա մասին, քանզի իր շուրջ էր պտտվելու բոլոր խոսակցությունները: Դե ինքն էլ պատրաստվեց, զորքին բերեց ու փակեց ճամփան: Հետո բերեց ներքին զորքերին, հետո աստիճանաբար ավելացավ նրանց թվաքանակը: Իսկ ո՞վ է մոռացել մարտի 1-ը 2008թ-ի: Հիշո՞ւմ եք՝ նույն հերթականությամբ էր ամեն ինչ, նույն ճղճղան ակտիվիստներն էին գոռում, բայց այս անգամ մի կերպ խուսափեցինք վատթարագույնից, Սարգսյանի բախտը նույնպես բերեց, որ մի մեծ ոճրագործություն էլ չկապվեց իր ուսերին: Չնայած կեր ու խումի մեջ էր, և իր համար թիկնապահ էր դարձել մի ամբողջ զորք: Բայց ո՞ւմ են պետք այս բախումները, ժողովրդի կամքի կոտրումը, հիասթափությունը: Բնավ՝ ոչ ոքի: Դրա համար խորհուրդ կտանք պայքարել ոչ թե ընդդեմի, ոչ թե ծաղրածուների, այլ իրական մտքերի, գործերի, գաղափարների ու մարդկանց համար: Այդ ժամանակ զորքի և ժողովրդի բախումի ականատեսներ չեն լինի, լացող աչքեր չենք տեսնի, հայը հային դաժանաբար չի ծեծի ու աշխարհի վատագույն հայհոյանքները չի ուղղի: Ժամանակն է կանգ առնելու և մտածելու, այլևս սխալվելու տեղ չկա:

var addthis_config = {“data_track_addressbar”: true};